Մոսկվան հետևում է իրավիճակին․ Պեսկովը՝ Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման լուրերի մասին 

 |factor.am|
17:41 - 11 հունվարի, 2023

Մոսկվան հետևում է իրավիճակին․ Պեսկովը՝ Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման լուրերի մասին |factor.am|

factor.am: Դժվար է խոսել Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումների վերաբերյալ տեղեկություննների հավաստիության մասին, սակայն Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, բարդ է խոսել այդ հաղորդումների հավաստիության մասին։ Գիտեք, որ ֆեյքերն ավելին են, քան հավաստի և ճշմարիտ հաղորդումները։ Դրա համար մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ՌԴ-ն լավատեղյակ է Թուրքիայի կողմից Ուկրաինային «Բայրաքթար» անօդաչուների և դրանց համար զինամթերքի մատակարարումների մասին։ Միաժամանակ, Պեսկովն ասել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ունի իր երկկողմ հարաբերություններն ու պարտավորությունները այլ երկրների հետ։

«Բայց, միաժամանակ, Թուրքիայի հետ մեզ միավորում են գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխշահավետության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և ամենաբարդ խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամության վրա»,- ընդգծել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել