Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելություն ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի՝ Բաքվի և Երևանի համաձայնությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մշտական շփումներ տարբեր մակարդակներում մշտական կան: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։
Երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե պարզվի՝ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամ՝ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ․ բազմազգ առաքելություն, որը կապահովի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը։
comment.count (0)