Պեսկովը արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինքենի՝ Ալիևին ուղղված կոչին
14:44 - 24 հունվարի, 2023

Պեսկովը արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինքենի՝ Ալիևին ուղղված կոչին

Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանք տանել։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը, լինելով եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորգրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է արդյոք Կրեմլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար անհապաղ վերաբացման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հորդորդին։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Ալիևին հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկելու ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել