Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին |armeniasputnik.am|
14:52 - 03 ապրիլի, 2023

Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել է ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկին: Տեղեկությունըլրագրողներին է հայտնել ՌԴ նախագահիմամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի կենտրոնի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին զոհվել է, տուժածների թիվը հասել է 32-ի։

«Դատելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունից` տվյալներ կան, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են կապ ունենալ այդ ահաբեկչության ծրագրման հետ, բնականաբար դա ահաբեկչություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա ավելացրել է, որ Կիևի ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը և, հնարավոր է, կանգնած է Վլադլեն Թաթարսկու սպանության հետևում:

«Այս ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը, այս ռեժիմը կանգնած է Դարիա Դուգինայի սպանության հետևում, հնարավոր է` այս ռեժիմը կանգնած է Ֆոմինի սպանության հետևում, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևում, այս ռեժիմըերկար տարիներ կանգնած է մարդկանց սպանությունների հետևում՝ սկսած 2014 թվականից, հենց այդ պատճառով է անցկացվում ռազմական հատուկ գործողություն», - ասել է Պեսկովը:

Այսօր ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում ծնված 26-ամյա Դարյա Տրեպովան, որը ապրիլի 2-ին տեղի ունեցած հանցագործության մասնակից է համարվում: Ենթադրվում է, որ նա Վլադլեն Թաթարսկուն տվել է մի արձանիկ, որում ռումբ է եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել