Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան
 |tert.am|
11:50 - 07 մայիսի, 2024

Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան |tert.am|

tert.am: Մոսկվայում ձյուն է տեղացել. «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ Մոսկվայի բոլոր եղանակային կայաններում ձյան տեղումներ են գրանցվել, իսկ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2°C։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում նման անոմալիաներ լինում են ոչ ավելի, քան 25 տարին մեկ անգամ, գրում է lenta.ru-ն։

Նշվում է, որ այժմ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև չորս աստիճան։ Սպասվում է քամու ուժգնացում մինչև 14 մ/վրկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել