ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ քաղաքացիություն չունեցողները տաքսի չեն կարողանա վարել |panarmenian.net|

ՌԴ քաղաքացիություն չունեցողները տաքսի չեն կարողանա վարել |panarmenian.net|

panarmenian.net։ Տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրյա ընկերությունները չեն կարողանա աշխատել Ռուսաստանի տարածքում՝ համապատասխան փոփոխությունները կատարվել են տաքսիների ագրեգատորների մասին օրինագծի երկրորդ ընթերցումից առաջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը, գրում է ՌԻԱ Նովոստին:Ըստ նրա, ՌԴ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարողանա տաքսու վարորդ աշխատռել:«Մենք նաև վերջնականապես կամրագրենք օրենքում, որ տաքսիների օտարերկրյա վարորդներ չենք ունենալու: ՌԴ քաղաքացիություն չունեցող մարդն իրավունք չի ունենա որպես տաքսու վարորդ աշխատել ՌԴ տարածքում»,-ասել է նա:Տաքսու վարորդներին նաև կարգելեն ուղևորատար օգտագործման 7 տարին հատած ավտոմեքենաների օգտագործումը:Ըստ Պետդումայի ներկայացուցչի, օրենքն ուժի մեջ կմտնի 2019-ին:
12:24 - 27 մայիսի, 2019
Ռուսական ևս երկու քաղաքներում դադարեցրել են եկեղեցիների կառուցումը |azatutyun.am|

Ռուսական ևս երկու քաղաքներում դադարեցրել են եկեղեցիների կառուցումը |azatutyun.am|

azatutyun.am։ Եկատերինբուրգում ուղղափառ եկեղեցի կառուցելու շուրջ սկանդալային զարգացումներից հետո երկու քաղաքներում՝ Չելյաբինսկում և Կրասնոյարսկում հրաժարվել են հանրային վայրում եկեղեցիներ կառուցելու մտադրությունից:Չելյաբինսկի քաղաքապետ Վլադիմիր Ելիստրատովն ասել է, որ Հարավուրալյան պետական համալսարանին հարող այգում եկեղեցի կառուցելու ծրագիրը սառեցվել է:«Պետք է հաշվի առնել Եկատերինբուրգի պատմությունը, եկեղեցի չի կառոուցվի, քանի դեռ չգիտենք բնակիչների կարծիքները»,- ասել է քաղաքապետը:Կրասնոյարսկի քաղաքապետ Սերգեյ Երյոմինն էլ է կասեցրել ուղղափառ եկեղեցու կառուցումը քաղաքային այգում:Եկատերինբուրգում հանրային այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը բողոքի ակցիաների առիթ է դարձել:Քաղաքի իշխանությունները և Ռուսաց Ուղղափառ եկեղեցին ցանկանում էին Սուրբ Կատերինայի եկեղեցին կառուցել Եկատերինբուրգի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ:Հանրային բողոքներից հետո եկեղեցու կառուցումն անորոշ ժամանակով սառեցվել է, սակայն այդ շինարարական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Անդրեևը հույս է հայտնել, որ եկեղեցին վաղ թե ուշ կկառուցվի:Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևն այսօր ասել է, որ եկեղեցու կառուցման հարցով վերջնական որոշումը կընդունվի Եկատերինբուրգում հանրհային հարցում անցկացնելուց հետո:
13:02 - 21 մայիսի, 2019
Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպման հավանականությունը |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպման հավանականությունը |tert.am|

tert.am։ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիրմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպման անցկացման նախաձեռնությունը պետք է ամերիկյան կողմից լինի: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հիշեցրել է, որ Արգենտինայում 24 ժամվա ընթացքում չեղարկվել է երկու առաջնորդների՝ արդեն համաձայնեցված հանդիպումը: «Այս առումով, իհարկե, նախաձեռնությունը նոր հանդիպման համար պետք է ամերիկյան կողմից լինի», -պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը տեղյակ է Պուտինի հետ հանդիպելու Թրամփի ցանկության մասին, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվա կատարած այցելության ժամանակ հստակ առաջարկներ չի արել Օսակայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կազմակերպելու մասին: Միևնույն ժամանակ Պեսկովը հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա: Նա նշել է, որ այն կարող է տեղի ունենալ «ոտքի վրա» կամ լիարժեք ձևաչափով:
13:03 - 19 մայիսի, 2019
Գրանցվել է Ռուսաստանի տնտեսության անկում |azatutyun.am|

Գրանցվել է Ռուսաստանի տնտեսության անկում |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում էապես կրճատվել է:Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իշխանությունը կարգադրել է բարձրացնել ավելացված արժեքի հարկը, ինչի արդյունքում պահանջարկը շեշտակի նվազել է:Ռուսաստանի համախառն ներքին արդյունքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ընդամենը կես տոկոսով, ինչն ամենանվազ ավելացնում է վերջին շրջանում:Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրական ծառայությունը:Կառավարությունն ավելացված արժեքի հարկը 18-ից հասցրել է 20 տոկոսի: Որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից:Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, թե «տնտեսության անկումը կանխատեսելի է և բացատրվում է ներքին պահանջարկի անկման հանգամանքով»:Ավելացված արժեքի հարկը և կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու որոշումները խիստ դժգոհություն են առաջացրել Ռուսաստանում:
05:56 - 19 մայիսի, 2019
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ |tert.am|

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ |tert.am|

Վաշինգտոնը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ և կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Ռուսաստան կատարելիք այցի արդյունքները ցույց կտան նաև երկու երկրների նախագահների նոր հանդիպման կազմակերպան հեռանկարները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին պարզ կդառնա Սոչիում Պոմպեոյի և ՌԴ ղեկավարության բանակցություններից հետո: Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման: «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կպատասխաներ մեր շահերին», ասել է դիվանագետը:
07:31 - 11 մայիսի, 2019
Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին ու Երեւանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին ու Երեւանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել մայիսի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է: Այն ապրում է վերելքներ ու անկումներ: Անհրաժեշտ է ժամանակ եւ մասնակիցների քաղաքական կամքը՝ կարգավորման առանցքային հայեցակետերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը, որն ուղղված է կայուն խաղաղության հաստատմանը: Այս մասին, մասնավորապես, վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած հանդիպման եւ Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:  Դրանում նաեւ նշվում է, որ Մոսկվան «կշարունակի ակտիվ աջակցություն ցուցաբերել Բաքվին ու Երեւանին ԼՂ հարցում փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Ինչպես նախկինում, կշարունակենք հետեւողական միջնորդական ջանքեր գործադրել՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին»:
16:56 - 10 մայիսի, 2019
Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում.Սերգեյ Լավրով  |armenpress.am|

Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում.Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը հանդես Է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք միշտ Էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով,-նշել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արեւելքում»: Նախարարը հիշեցրել Է, որ այդ սկզբունքն Է դրված նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:
12:43 - 30 ապրիլի, 2019