ՌԴ քաղաքացիություն չունեցողները տաքսի չեն կարողանա վարել |panarmenian.net|
12:24 - 27 մայիսի, 2019

ՌԴ քաղաքացիություն չունեցողները տաքսի չեն կարողանա վարել |panarmenian.net|

panarmenian.net։ Տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրյա ընկերությունները չեն կարողանա աշխատել Ռուսաստանի տարածքում՝ համապատասխան փոփոխությունները կատարվել են տաքսիների ագրեգատորների մասին օրինագծի երկրորդ ընթերցումից առաջ:

Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ՌԴ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարողանա տաքսու վարորդ աշխատռել:

«Մենք նաև վերջնականապես կամրագրենք օրենքում, որ տաքսիների օտարերկրյա վարորդներ չենք ունենալու: ՌԴ քաղաքացիություն չունեցող մարդն իրավունք չի ունենա որպես տաքսու վարորդ աշխատել ՌԴ տարածքում»,-ասել է նա:

Տաքսու վարորդներին նաև կարգելեն ուղևորատար օգտագործման 7 տարին հատած ավտոմեքենաների օգտագործումը:

Ըստ Պետդումայի ներկայացուցչի, օրենքն ուժի մեջ կմտնի 2019-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել