Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին ու Երեւանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|
16:56 - 10 մայիսի, 2019

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին ու Երեւանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել մայիսի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ:

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է: Այն ապրում է վերելքներ ու անկումներ: Անհրաժեշտ է ժամանակ եւ մասնակիցների քաղաքական կամքը՝ կարգավորման առանցքային հայեցակետերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը, որն ուղղված է կայուն խաղաղության հաստատմանը: Այս մասին, մասնավորապես, վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած հանդիպման եւ Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

Դրանում նաեւ նշվում է, որ Մոսկվան «կշարունակի ակտիվ աջակցություն ցուցաբերել Բաքվին ու Երեւանին ԼՂ հարցում փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Ինչպես նախկինում, կշարունակենք հետեւողական միջնորդական ջանքեր գործադրել՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել