Ռուսական ևս երկու քաղաքներում դադարեցրել են եկեղեցիների կառուցումը |azatutyun.am|
13:02 - 21 մայիսի, 2019

Ռուսական ևս երկու քաղաքներում դադարեցրել են եկեղեցիների կառուցումը |azatutyun.am|

azatutyun.am։ Եկատերինբուրգում ուղղափառ եկեղեցի կառուցելու շուրջ սկանդալային զարգացումներից հետո երկու քաղաքներում՝ Չելյաբինսկում և Կրասնոյարսկում հրաժարվել են հանրային վայրում եկեղեցիներ կառուցելու մտադրությունից:

Չելյաբինսկի քաղաքապետ Վլադիմիր Ելիստրատովն ասել է, որ Հարավուրալյան պետական համալսարանին հարող այգում եկեղեցի կառուցելու ծրագիրը սառեցվել է:
«Պետք է հաշվի առնել Եկատերինբուրգի պատմությունը, եկեղեցի չի կառոուցվի, քանի դեռ չգիտենք բնակիչների կարծիքները»,- ասել է քաղաքապետը:

Կրասնոյարսկի քաղաքապետ Սերգեյ Երյոմինն էլ է կասեցրել ուղղափառ եկեղեցու կառուցումը քաղաքային այգում:

Եկատերինբուրգում հանրային այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը բողոքի ակցիաների առիթ է դարձել:

Քաղաքի իշխանությունները և Ռուսաց Ուղղափառ եկեղեցին ցանկանում էին Սուրբ Կատերինայի եկեղեցին կառուցել Եկատերինբուրգի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ:

Հանրային բողոքներից հետո եկեղեցու կառուցումն անորոշ ժամանակով սառեցվել է, սակայն այդ շինարարական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Անդրեևը հույս է հայտնել, որ եկեղեցին վաղ թե ուշ կկառուցվի:

Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևն այսօր ասել է, որ եկեղեցու կառուցման հարցով վերջնական որոշումը կընդունվի Եկատերինբուրգում հանրհային հարցում անցկացնելուց հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել