Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կկատարի Սիրիայում ստանձնած իր պարտավորությունները. Չավուշողլու |ermenihaber.am|
13:05 - 22 հունվարի, 2020

Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կկատարի Սիրիայում ստանձնած իր պարտավորությունները. Չավուշողլու |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Շվեցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) «Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի աշխարհաքաղաքական պատկերը» խորագրով բաց նստաշրջանում:

Չավուշօղլուն նշել է, որ խնդիրներն ու ճգնաժամերը ոչ միայն պետք է կառավարել, այլև դրանց լուծմամբ զբաղվել:

Համաժողովի մոդերատոր Բորգ Բրենդիի` Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան` Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ վեճեր ունի Ղրիմի «անօրինական անեքսիայի», Վրաստանի և Ուկրաինայի հարցերում:

Չնայած բոլոր այդ խնդիրներին՝ Թուրքիայի արտգործնախարարը նկատել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ միասին աշխատում է լուրջ ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ, ինչպիսիք են` Սիրիայի և Լիբիայի հարցերը:

Նրա փոխանցմամբ` երկկողմ փոխգործակցության շնորհիվ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացել են կանխել Սիրիայի Իդլիբ նահանգում հումանիտար ճգնաժամը, սակայն ընդգծել, որ դա դեռ չի նշանակում, թե Իդլիբում իրավիճակը լարված չէ:

«Ակնկալում ենք, որ Սիրիայի վարչակարգի երաշխավոր հանդիսացող Ռուսաստանը կկատարի հրադադարի հարցում իր ստանձնած պարտավորություններին: Բեռլինում մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան) այս մասին կրկին հիշեցրել է Պուտինին»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել