Ռուսաստանը զիջել Է դիրքերն ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում |armenpress.am|
08:19 - 29 ապրիլի, 2019

Ռուսաստանը զիջել Է դիրքերն ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել Է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել Է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտին:

Նշվում Է, որ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ չի հայտնվել պաշտպանության ծախսերի ցուցանիշով երկրների հնգյակում: 2018 թվականին Մոսկվան 3,5 տոկոսով պակասեցրել Է ռազմական ծախսերը: Վարկանիշի առաջատարներն են դարձել ԱՄՆ-ը եւ Չինաստանը (համապատասխանաբար 649 եւ 250 միլիարդ դոլար): Նաեւ հնգյակ են մտել Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը եւ Ֆրանսիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել