Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում.Սերգեյ Լավրով  |armenpress.am|
12:43 - 30 ապրիլի, 2019

Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում.Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը հանդես Է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք միշտ Էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով,-նշել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արեւելքում»: Նախարարը հիշեցրել Է, որ այդ սկզբունքն Է դրված նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել