Գրանցվել է Ռուսաստանի տնտեսության անկում |azatutyun.am|
05:56 - 19 մայիսի, 2019

Գրանցվել է Ռուսաստանի տնտեսության անկում |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում էապես կրճատվել է:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իշխանությունը կարգադրել է բարձրացնել ավելացված արժեքի հարկը, ինչի արդյունքում պահանջարկը շեշտակի նվազել է:

Ռուսաստանի համախառն ներքին արդյունքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ընդամենը կես տոկոսով, ինչն ամենանվազ ավելացնում է վերջին շրջանում:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրական ծառայությունը:

Կառավարությունն ավելացված արժեքի հարկը 18-ից հասցրել է 20 տոկոսի: Որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, թե «տնտեսության անկումը կանխատեսելի է և բացատրվում է ներքին պահանջարկի անկման հանգամանքով»:

Ավելացված արժեքի հարկը և կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու որոշումները խիստ դժգոհություն են առաջացրել Ռուսաստանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել