Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն. ԵԽ- ում քննարկվել է ԼՂ հումանիտար ճգնաժամը

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն. ԵԽ- ում քննարկվել է ԼՂ հումանիտար ճգնաժամը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկացնում են ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:  ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտեին ներկայացրել է մայիս-հուլիսին ԵԽ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքները։ Մի շարք պատվիրակություններ, այդ թվում նաև՝ Եվրոպական միության պատվիրակությունը, հանդես են եկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստան այցի ընթացքում ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը, մեկնելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ականատես է դարձել Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակմանը։ Ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը, ինչն անհամատեղելի է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների հետ։ Դեսպանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամը րոպե առաջ կասեցնելու անհրաժեշտությունը: Հորդորել է Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը և լիարժեք կերպով կատարել Միջազգային արդարադատության դատարանի և ՄԻԵԴ իրավականորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները։  «Որպես առաջնային հրատապ քայլ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն գործուղի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Փաստահավաք առաքելություն հայցվել է նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում, իսկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հաստատել է պատրաստակամությունը մեկնելու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է դեսպան Խաչատրյանը։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է լուծում գտնեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում: Նախարարների կոմիտեի օրակարգային մեկ այլ կետի ներքո քննարկվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին» զեկույցը։ ԵԽԽՎ պատգամավոր Պիետեր Օմցիգի գրավոր հարց էր ուղղել ԵԽ նախարարների կոմիտեին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարների կոմիտեն՝ կանխարգելելու հայերի դեմ ցեղասպանության իրականացումը, և արդյոք առկա սպառնալիքը հետևանքներ ունի ԵԽ անդամ Ադրբեջանի համար։ Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Օկամպոյի զեկույցին և ներկայացրել է դրա եզրակացությունը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի։ Նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգների վերաբերյալ առկա են նաև այլ հեղինակային կարծիքներ և զեկույցներ, ինչպես օրինակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հակասում են ԵԽ սկզբունքներին և արժեքներին: Եվրոպայի խորհուրդը չի կարող անհետևանք թողնել Ադրբեջանի անդամակցության և կոնվենցիոն պարտավորությունների ակներև խախտումները։ 
20:20 - 06 սեպտեմբերի, 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

ԱԳՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հանդիպումը կայացել է Բլեդի համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցության նպատակով Սլովենիա այցի ընթացքում: «Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը: ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը: ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:   Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ արդյունավետ փոխգործակցությանը:
10:11 - 30 օգոստոսի, 2023
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել առաքումը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակից։  Վերահաստատելով ազատ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ նախկինում արված կոչը՝ հանձնակատար Դունյա Միյատովիչը նշում է, որ շարունակում է լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և ԼՂ բնակչության մարդու իրավունքներով՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։ Մարդու իրավունքների հանձնակատարը նշում է, որ չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային իրավասու մարմինների կողմից արված կոչերին, տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հատկապես ազդելով առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով: Միյատովիչը նշում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին Լաչինի միջանցքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համապատասխան դերակատարները պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած խիստ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից, և անվտանգ և ազատ անցում երաշխավորեն նրանց, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում մարդու իրավունքների պաշտպանությունը:
15:35 - 28 օգոստոսի, 2023
Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից. ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
 |armeniasputnik.am|

Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից. ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանը կոպտորեն խախտում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, ինչը դատապարտելի է։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։ «Դատապարտելի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները, վերացնի շրջափակումը», - գրել է նա։ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր գրառմանը կից ներկայացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հրապարակած տեսանյութը, որտեղ խոսվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Նշվում է նաև, որ 400 տոննա մարդասիրական բեռն արդեն 16 օր է՝ հնարավոր չէ հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը տառապում է թերսնուցման և դեղորայքի պակասի պատճառով։
12:10 - 11 օգոստոսի, 2023
Իմ մտքերն իրավիճակի ծանրությունը կրող մարդկանց հետ են. ԵԽ գլխավոր քարտուղարը կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ է արել |armenpress.am|

Իմ մտքերն իրավիճակի ծանրությունը կրող մարդկանց հետ են. ԵԽ գլխավոր քարտուղարը կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարությունից։ «Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով, և իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը», - նշել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։ Նա դարձյալ կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ «Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա», - հավելել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Եվրոպացի պաշտոնյան կողմերին երկխոսության կոչ է արել։ «Ես նաև կոչ եմ անում կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», - եզրափակել է Բուրիչը։
18:36 - 28 հուլիսի, 2023
ԵԽ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը. Խաչատրյան |armenpress.am|

ԵԽ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը. Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը: Այս մասին «Թվիթեր»-ում շեշտել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով հակասեմիթիզմի  դեմ պայքարող ամերիկյան StopAntisemitism առաջատար կազմակերպության հրապարակմամբ: Ամերիկյան կազմակերպությունն ամոթանք էր տվել ադրբեջանական AzerNews լրատվամիջոցին՝ հակահայկական մի նյութի համար՝ նշելով, որ սարսափած են՝ թերթում նման հրապարակում տեսնելով: ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էլ ընդգծել է՝ սա ատելության խոսքի, ակնհայտ ռասիստական բովանդակության ու նացիզմի գովասանքի ողբալի դրսևորում է: «Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը»,-նշել է Արման Խաչատրյանը:
17:59 - 28 հուլիսի, 2023
Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Ողջունում եմ Ժոզեպ Բորելի հստակ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին։ Այդ մասինթվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Բայց դրան կհասնենք միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց կյանքը վտանգի ենթարկվի Ալիևի ցինիկ խաղերում»,- հավելել է պատգամավորը: Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
15:47 - 27 հուլիսի, 2023
Արդարատատության միջազգային դատարանի պարտավորեցնող որոշման կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար. ԵԽ պատգամավոր
 |armenpress.am|

Արդարատատության միջազգային դատարանի պարտավորեցնող որոշման կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն անտանելի եւ անընդունելի է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զոնեբորնը նշել է, որ սուպերմարկետների դատարկ դարակների տեսանյութերը, շտապօգնության մեքենաների վառելիքի պակասի մասին լուրերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանի օրակարգում Լեռնային Ղարանաղի հայերին էթնիկ զտման ենթարկելն է։ «Չնայած Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և բազմաթիվ կառավարություններ կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը շարունակում է խստացնել շրջափակումը՝ նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս մարդասիրական օգնություն տրամադրել։ ՄԱԿ-ի դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, իրավաբանորեն պարտադիր կարգով հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է դյուրացնի բեռների և մարդկանց անարգել փոխադրումը Լաչինի միջանցքով։ Մինչ Եվրախորհրդարանը պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հանդեպ, եթե նրանք չկատարեն դատարանի հրամանը, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջերս ողջունեց Ադրբեջանի առաջարկը՝ նրանց կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Սա աղետալի ազդանշան է, քանի որ Ադրբեջանը ևս մեկ անգամ պարգևատրվում է միջազգային իրավունքին չհետեւելու համար։ Արդարատատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանի կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար», - ասել է Զոնեբորնը։ Ըստ եվրախորհրդարանականի՝ քանի դեռ Եվրամիությունը ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա դատարանի որոշումը կատարելու հարցում, մեղսակից է Ադրբեջանի անմարդկային օրակարգին։
14:39 - 24 հուլիսի, 2023
ՄԻՊ ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում ներկայացրել է ԵԽ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության փորձը

ՄԻՊ ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում ներկայացրել է ԵԽ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության փորձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին: Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։  Միջոցառմանն անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 2010 (4) հանձնարարականին, ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության ԵԽ երկրների փորձին, օմբուդսմանական ինստիտուտների դերին և այլն։ Աշխատաժողովի շրջանակում ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ ելույթով է հանդես եկել՝  միջազգային գործընկերներին ներկայացնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և այդ մանդատի ներքո զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:  Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությանը և արձանագրված կոնկրետ արդյունքներին: «Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ Հայաստանն առաջին պետությունն է, որտեղ 2016 թվականից մեկնարկել է Եվրոպայի խորհրդի՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված ծրագրերը»,- նշել է Ա. Եղոյանը: Պաշտպանի ներկայացուցիչն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության և հաստատության կարողությունները զարգացնելուն միտված ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար:
10:49 - 24 հուլիսի, 2023
Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա |aliq.ge|

Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա |aliq.ge|

aliq.ge: Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա։ Նամակի հասցեատերերն են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ ԵԽ պատգամավորները շեշտել են, որ իրենց խիստ անհանգստացնում է Սաակաշվիլիի արտաքինը: Նրանց կարծիքով, այս պատկերը յուրօրինակ կերպով արտացոլում է Սաակաշվիլիի առողջության արագ ու կտրուկ վատթարացումը։ Դա, ըստ նրանց, խոսում է այն մասին, որ ներկայիս բժշկական միջամտությունները չեն ապահովում և չեն օգնում նրա արագ ապաքինմանը։ Ուստի նրանք կարծում են, որ իրավիճակի շտկման հրատապ միջոցառումներն ընդունելի են, քանի դեռ իրավիճակը կրիտիկական կետի չի հասել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:53 - 15 հուլիսի, 2023
«Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»․ Վարդան Օսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանին |hetq.am|

«Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»․ Վարդան Օսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանին |hetq.am|

hetq.am: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում շաբաթ օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ նախատեսված հանդիպմանը փոխել բանակցությունների օրակարգը։  «Դու շուտով հանդիպելու ես Ալիևին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ քեզ։ Ես կարծում եմ, որ հենց Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»,- ասել է Օսկանյանը։ Նա առաջարկել է, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անի հետևյալ հայտարարությունը․ «Հակառակ, որ Պրահայում ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ վկայակոչելով 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, համանայն դեպս, հաշվի առնելով, որ Ալմա-Աթայի այդ հռչակագիրը բազմակողմ, ոչ թե երկկողմ հռչակագիր է, ես կարծում եմ, որ թերևս այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել՝ համարելու, որ արդեն Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»։ Օսկանյանը նշել է, որ Փաշինյանն այս հայտարարությունը կարող է շարունակել՝ ասելով «Համենայն դեպս ես՝ Փաշինյանս, մնում եմ իմ նույն տեսակետին, որ ես պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որը իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջև արդար և կայուն խաղաղության։ Ուստի ես՝ Փաշինյանս, առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում տեղ գտնի այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ»։ Ավելին՝ տեսանյութում
12:27 - 15 հուլիսի, 2023
Ինչո՞ւ չի ասվում, թե ով է դադարեցրել գազամատակարարումը, ով է փակել միջանցքը, ով է բռնություն գործադրում ու սպառնում. Եվրախորհրդարանի պատգամավոր
 |pastinfo.am|

Ինչո՞ւ չի ասվում, թե ով է դադարեցրել գազամատակարարումը, ով է փակել միջանցքը, ով է բռնություն գործադրում ու սպառնում. Եվրախորհրդարանի պատգամավոր |pastinfo.am|

pastinfo.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն թվիթերյան գրառմամբ  կրկին անդրադարձել է ադրբեջանական կողմից Բերձորի միջանցքի փակելու հետևանքով Արցախում առաջացած ճգնաժամային իրավիճակին։ Հավելելով, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին դեռևս չեն նշվում առկա իրավիճակի իրական մեղավորների անունները։ «Իրավիճակը չի բարելավվում, սակայն, գոնե դրա նկարագրությունում փոփոխություն կա։ Դեռ պակասում է. - Միջազգային ՔԴ որոշման հիշատակումը։ - Անունների հիշատակում. ո՞վ է դադարեցրել գազամատակարարումը, ո՞վ է փակում միջանցքը, ո՞վ է բռնություն գործադրում և սպառնում խաղաղ գործընթացին: Միջնորդը չպետք է խլացվի»,- մասնավորապես գրել է նա։ Ավելի վաղ Լուազոն թվիթերյան մեկ այլ գրառմամբ կշտամբել էր Կլաարին՝ Ստեփանակերտը նաև «Խանքենդի» տարբերակով անվանելու համար՝ հավելելով, որ, եթե նրա համար այդքան կարևոր էր դա գրելը, գոնե պետք էր սկզբում նշել Ստեփանակերտը։ Հաջորդ գրառման ժամանակ, Կլաարը կրկին գրել էր «Խանքենդի»ն՝ այս անգամ, սակայն, Ստեփանակերտից հետո։
13:21 - 10 հուլիսի, 2023