ԵԽ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը. Խաչատրյան |armenpress.am|
17:59 - 28 հուլիսի, 2023

ԵԽ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը. Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը:

Այս մասին «Թվիթեր»-ում շեշտել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով հակասեմիթիզմի  դեմ պայքարող ամերիկյան StopAntisemitism առաջատար կազմակերպության հրապարակմամբ:

Ամերիկյան կազմակերպությունն ամոթանք էր տվել ադրբեջանական AzerNews լրատվամիջոցին՝ հակահայկական մի նյութի համար՝ նշելով, որ սարսափած են՝ թերթում նման հրապարակում տեսնելով:

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էլ ընդգծել է՝ սա ատելության խոսքի, ակնհայտ ռասիստական բովանդակության ու նացիզմի գովասանքի ողբալի դրսևորում է:

«Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը»,-նշել է Արման Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել