Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից. ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
 |armeniasputnik.am|
12:10 - 11 օգոստոսի, 2023

Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից. ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանը կոպտորեն խախտում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, ինչը դատապարտելի է։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։

«Դատապարտելի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները, վերացնի շրջափակումը», - գրել է նա։

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր գրառմանը կից ներկայացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հրապարակած տեսանյութը, որտեղ խոսվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։

Նշվում է նաև, որ 400 տոննա մարդասիրական բեռն արդեն 16 օր է՝ հնարավոր չէ հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը տառապում է թերսնուցման և դեղորայքի պակասի պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել