Ինչո՞ւ չի ասվում, թե ով է դադարեցրել գազամատակարարումը, ով է փակել միջանցքը, ով է բռնություն գործադրում ու սպառնում. Եվրախորհրդարանի պատգամավոր
 |pastinfo.am|
13:21 - 10 հուլիսի, 2023

Ինչո՞ւ չի ասվում, թե ով է դադարեցրել գազամատակարարումը, ով է փակել միջանցքը, ով է բռնություն գործադրում ու սպառնում. Եվրախորհրդարանի պատգամավոր |pastinfo.am|

pastinfo.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն թվիթերյան գրառմամբ  կրկին անդրադարձել է ադրբեջանական կողմից Բերձորի միջանցքի փակելու հետևանքով Արցախում առաջացած ճգնաժամային իրավիճակին։ Հավելելով, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին դեռևս չեն նշվում առկա իրավիճակի իրական մեղավորների անունները։

«Իրավիճակը չի բարելավվում, սակայն, գոնե դրա նկարագրությունում փոփոխություն կա։

Դեռ պակասում է.

- Միջազգային ՔԴ որոշման հիշատակումը։

- Անունների հիշատակում. ո՞վ է դադարեցրել գազամատակարարումը, ո՞վ է փակում միջանցքը, ո՞վ է բռնություն գործադրում և սպառնում խաղաղ գործընթացին:

Միջնորդը չպետք է խլացվի»,- մասնավորապես գրել է նա։

Ավելի վաղ Լուազոն թվիթերյան մեկ այլ գրառմամբ կշտամբել էր Կլաարին՝ Ստեփանակերտը նաև «Խանքենդի» տարբերակով անվանելու համար՝ հավելելով, որ, եթե նրա համար այդքան կարևոր էր դա գրելը, գոնե պետք էր սկզբում նշել Ստեփանակերտը։

Հաջորդ գրառման ժամանակ, Կլաարը կրկին գրել էր «Խանքենդի»ն՝ այս անգամ, սակայն, Ստեփանակերտից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել