ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը |panarmenian.net|

ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով և հավատարիմ է հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը: «ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի: Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև հանդիպումներ են տեղի ունեցել ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածությունների են հասել շփման գծում լարվածության նվազեցման առումով: Վերջերս Մոսկվայում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը գոհացուցիչ համաձայնություններ են ձեռք բերվել»,-ասել է Քենթը, գրում է ՏԱՍՍ-ը: Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը Վաշինգտոնում կազմակերպելու հավանականությանը՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա չեմ կարող ասել, որ անցկացման վայրը որոշված է: Բայց վստահ եղեք, որ ԱՄՆ-ի վերաբերմունքն իր պարտականություններին լուրջ է: Մենք ցանկանում ենք սատարել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Մենք հավատարիմ ենք հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը»,-ասել է նա:
08:01 - 03 մայիսի, 2019
Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին |armenpress.am|

Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին |armenpress.am|

armenpress.am: Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկին Միշելին, հայտարարել Է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի սկզբնական շրջանի վերաբերյալ սերիալի նկարահանումների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է News 18 պորտալը: Սերիալը կլինի ամերիկացի գրող եւ լրագրող Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկը» գրքի կինոադապտացումը, որտեղ պատմվում Է Օբամայի վարչակազմի եւ Թրամփի նախագահության միջեւ ընկած անցումային շրջանի, ինչպես նաեւ երկրի նոր ղեկավարի օրոք կատարված քաղաքական նշանակումների մասին: Ինչպես նշվում Է, ընկերությունը կարտադրի տարբեր տեսակի նախագծեր լայն լսարանի համար, ներառյալ լիամետրած եւ վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում են՝ կենսագրակական ժապավենն ամերիկացի գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին, սերիալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու Յորքի նորաձեւության մասին եւ վավերագրական ֆիլմեր սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:22 - 02 մայիսի, 2019
Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը |armenpress.am|

Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը, եթե նա «Ճիշտ քայլեր» անի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային սահմանափակումների խստացում Է սպառնում: «Մենք շատ խիստ բռնարգելք եւ պատժամիջոցներ կսահմանենք Կուբայի նկատմամբ՝ կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա «…»: Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան կարող Է մեծ օգուտ քաղել, մենք կարող ենք բացվել (հանել սահմանափակումները, բռնարգելքը), բայց մենք վերջ ի վերջո կփակվենք, եթե նրանք չհեռանան Վենեսուելայից»,- ասել Է նախագահը Fox Business հեռուստաալիքի եթերում: Նա վերստին քննադատության Է ենթարկել Վենեսուելայի իշխանություններին՝ ԱՄՆ-ից մարդասիրական օգնությունն ընդունելուց հրաժարվելու համար: 
06:14 - 02 մայիսի, 2019
Չինաստանի հետ առեւտրական բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ-ի ֆիննախ  |armenpress.am|

Չինաստանի հետ առեւտրական բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ-ի ֆիննախ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին: Այդ կարծիքը, ինչպես նշում Է The New York Times թերթը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հայտնել Է Է ապրիլի 28-ին՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում: «Մենք եզրափակիչ փուլն ենք մտնում,- ասել Է Մնուչինը:- Կարծում եմ, որ երկու կողմն Էլ ցանկանում են հասնել համաձայնության: Մենք մեծ առաջընթացի ենք հասել»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ներկայում դեռեւս «չլուծված են մնում մի քանի կարեւոր հարցեր»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը: «Շուտով մեզ մոտ կլինի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը»,- նշել Է Թրամփը: Արդեն տեղեկացվել Է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ապրիլի 30-ին կժամանեն ՉԺՀ, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առեւտի հարցերը: ՉԺՀ-ի կողմից բանակցությունները կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետեւ փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առեւտրական բանակցությունների հերթական փուլին: Նախատեսվում Է, որ այն կսկսվի մայիսի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:48 - 29 ապրիլի, 2019
ՀԴԲ֊ն առաջիկա ընտրություններում լուրջ սպառնալիք է համարում Մոսկվայի միջամտությունը |azatutyun.am|

ՀԴԲ֊ն առաջիկա ընտրություններում լուրջ սպառնալիք է համարում Մոսկվայի միջամտությունը |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյը հայտարարարել է, թե ամերիկյան ընտրություններին միջամտելու` Մոսկվայի շարունակական փորձերը լուրջ քաղաքական սպառնալիք են և մարտահրավեր` հակահետախուզության համար: Ելույթ ունենալով Վաշինգտոնում` Միջազգային հարաբերությունների խորհրդում, Ռեյը պնդել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները Կրեմլի կողմից լայնածավալ միջանտություն են ակնկալում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում: Ամերիկյան ընտրությունների վրա ազդելու, ընտրողներին մանիպուլացնելու պնդումները օրակարգային դարձան 2016֊ի նախագահական ընտրությւոններից հետո: Ավելի քան երկու տարի այս հարցը քննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը շաբաթներ առաջ հայտարարեց` ապացուցված է, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, բայց մյուս կողմից՝ հետաքննությունը չի գտել որևէ ապացույց, որ նախագահ Թրամփը կամ նրա նախընտրական թիմը դավադրության մեջ են եղել Ռուսաստանի հետ:
09:59 - 27 ապրիլի, 2019
Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր |armenpress.am|

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր |armenpress.am|

armenpress.am:  Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ապրիլի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, ապրիլ ամիսը հռչակել էր Պատմության ամիս: «Իբրեւ Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդ, ապրիլի 24-ը հռչակում ենք Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ վառ պահելու 1.5 մլն զոհերի հիշատակն ու ընդգծելու նման դաժանությունների կրկնությունն ապագայում կանխելու կարեւորությունը»,– գրված է հռչակագրում: Փաստաթուղթը ստորագրել են Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները:
06:15 - 26 ապրիլի, 2019
ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը |panarmenian.net|

ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը |panarmenian.net|

panarmenian.net։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը լրացուցիչ մոտ $8,6 մլն կհատկացնի ՀՀ-ին՝«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» գործակցության համաձայնագրի շրջանակում։Գրասենյակի կողմից առաջարկը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Այդ գումարով ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի Հայաստանին՝ արագացնելու առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման կայացման գործընթացը, որի իրագործման շրջանակում ծրագրի իրականացումն առավելապես կնպաստի քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումների գործընթացին: «Նշված փոփոխությամբ տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն էլ ավելի կխթանի պետական հաստատությունների քաղաքացիական մոնիթորինգի համար անհրաժեշտ ընթացակարգերի և մեխանիզմների հզորացմանը, բաց և մասնակցային ընթացակարգեր կիրառելու հարցում Կառավարության կարողությունների բարելավմանը, ծառայությունների տրամադրման և որոշումների կայացման ընթացակարգերն առավել թափանցիկ դարձնելու հարցում համայնքային մարմինների տեխնիկական կարողությունների հզորացմանը, պետական օժանդակությամբ գործող մեխանիզմների մշակմանը, ազգային մասշտաբով բարեփոխումների առաջընթացի մշտադիտարկմանը և դրանց ազդեցության գնահատմանը», - ասվում է հիմնավորման մեջ: Նշվում է նաև, որ իրականացվող օժանդակությունը կարող է ներառել նաև ընտրական գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավում, աջակցություն բարելավված ընտրական վարչարարությանը և վերահսկողությանը, ինչպես նաև ընտրական դաշտի բարելավում, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսում, ներառական քաղաքական գործընթացների ընդլայնում և քաղաքական հաշվետվությունների ինստիտուտների ամրապնդում, խորհրդարանի հետ ընտրողների կապերի ամրապնդում և քաղաքականության և կոնկրետ հարցերի շուրջ բանավեճերի դյուրացում:
07:02 - 25 ապրիլի, 2019
Վաշինգտոնը որոշել Է չարգելել ԻՀՊԶ-ի հետ համագործակցող մարդկանց մուտքը Միացյալ Նահանգներ |armenpress.am|

Վաշինգտոնը որոշել Է չարգելել ԻՀՊԶ-ի հետ համագործակցող մարդկանց մուտքը Միացյալ Նահանգներ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 24-ին Էական բացառություններ Է մտցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նկատմամբ պատժամիջոցների գործող ռեժիմում: Այդ մասին հայտնել Է Associated Press-ը: Գործակալությունը նշում Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ձեռնարկել Է միջոցներ՝ որոնց շնորհիվ օտարերկրյա կառավարական կառույցների եւ ընկերությունների այն աշխատակիցները, որոնք աշխատել են ԻՀՊԶ-ի եւ դրա հետ կապված կազմակերպությունների հետ, չեն ենթարկվում Միացյալ Նահանգների տարածք մուտքի արգելքին: Այսպես, ծանուցումներից մեկում, որոնք հրապարակված են ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանում, ասված Է, որ պատժամիջոցները «չեն վերաբերի օտարերկրյա կառավարությունների նախարարությունների, դեպարտամենտների, գործակալությունների կամ որեւիցե միավորման», եթե միայն դրանց իսկ դեմ արդեն սահանափակող միջոցներ չեն գործում»: Փոմպեոն իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչելու այդ բացառությունները: ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն ահաբեկչական կազմակերպությունների ցանկ Է մտցրել ապրիլի 16-ին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
06:12 - 25 ապրիլի, 2019
ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի դեմ |armenpress.am|

ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի դեմ |armenpress.am|

armenpress.am։ Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել հետեւելու ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրամիության օրինակին եւ պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի նկատմամբ: Համապատասխան հայտարարությունը նա ապրիլի 24-ին արել Է Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Լատինական Ամերիկայի բոլոր երկրները, բոլոր նրանք, որոնք մտնում են Լիմայի խմբի մեջ, պետք Է պատժամիջոցներ սահմանեն»,- ասել Է Ալմագրոն, որի խոսքը մեջբերում Է EFE գործակալությունը:  Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ հավելել Է, որ պատժամիջոցները չեն ազդում Բոլիվարյան Հանրապետության բարդ հումանիտար իրադրության վրա: «Պարենի պակասը (Նիկոլաս) Մադուրոյի վարչակարգի գործողությունների հետեւանքն Է, որն սկսել Է երկիրը ղեկավարել պատժամիջոցների սահմանումից առաջ»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
05:51 - 25 ապրիլի, 2019