ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի դեմ |armenpress.am|
05:51 - 25 ապրիլի, 2019

ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի դեմ |armenpress.am|

armenpress.am։ Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել հետեւելու ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրամիության օրինակին եւ պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի նկատմամբ: Համապատասխան հայտարարությունը նա ապրիլի 24-ին արել Է Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լատինական Ամերիկայի բոլոր երկրները, բոլոր նրանք, որոնք մտնում են Լիմայի խմբի մեջ, պետք Է պատժամիջոցներ սահմանեն»,- ասել Է Ալմագրոն, որի խոսքը մեջբերում Է EFE գործակալությունը:

 Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ հավելել Է, որ պատժամիջոցները չեն ազդում Բոլիվարյան Հանրապետության բարդ հումանիտար իրադրության վրա: «Պարենի պակասը (Նիկոլաս) Մադուրոյի վարչակարգի գործողությունների հետեւանքն Է, որն սկսել Է երկիրը ղեկավարել պատժամիջոցների սահմանումից առաջ»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել