Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին |armenpress.am|
11:22 - 02 մայիսի, 2019

Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին |armenpress.am|

armenpress.am: Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկին Միշելին, հայտարարել Է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի սկզբնական շրջանի վերաբերյալ սերիալի նկարահանումների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է News 18 պորտալը:

Սերիալը կլինի ամերիկացի գրող եւ լրագրող Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկը» գրքի կինոադապտացումը, որտեղ պատմվում Է Օբամայի վարչակազմի եւ Թրամփի նախագահության միջեւ ընկած անցումային շրջանի, ինչպես նաեւ երկրի նոր ղեկավարի օրոք կատարված քաղաքական նշանակումների մասին:

Ինչպես նշվում Է, ընկերությունը կարտադրի տարբեր տեսակի նախագծեր լայն լսարանի համար, ներառյալ լիամետրած եւ վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում են՝ կենսագրակական ժապավենն ամերիկացի գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին, սերիալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու Յորքի նորաձեւության մասին եւ վավերագրական ֆիլմեր սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել