Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը |armenpress.am|
06:14 - 02 մայիսի, 2019

Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը, եթե նա «Ճիշտ քայլեր» անի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային սահմանափակումների խստացում Է սպառնում:

«Մենք շատ խիստ բռնարգելք եւ պատժամիջոցներ կսահմանենք Կուբայի նկատմամբ՝ կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա «…»: Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան կարող Է մեծ օգուտ քաղել, մենք կարող ենք բացվել (հանել սահմանափակումները, բռնարգելքը), բայց մենք վերջ ի վերջո կփակվենք, եթե նրանք չհեռանան Վենեսուելայից»,- ասել Է նախագահը Fox Business հեռուստաալիքի եթերում: Նա վերստին քննադատության Է ենթարկել Վենեսուելայի իշխանություններին՝ ԱՄՆ-ից մարդասիրական օգնությունն ընդունելուց հրաժարվելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել