ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը |panarmenian.net|
08:01 - 03 մայիսի, 2019

ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով և հավատարիմ է հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը:

«ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի: Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև հանդիպումներ են տեղի ունեցել ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածությունների են հասել շփման գծում լարվածության նվազեցման առումով: Վերջերս Մոսկվայում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը գոհացուցիչ համաձայնություններ են ձեռք բերվել»,-ասել է Քենթը, գրում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը Վաշինգտոնում կազմակերպելու հավանականությանը՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա չեմ կարող ասել, որ անցկացման վայրը որոշված է:

Բայց վստահ եղեք, որ ԱՄՆ-ի վերաբերմունքն իր պարտականություններին լուրջ է: Մենք ցանկանում ենք սատարել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Մենք հավատարիմ ենք հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել