Բրիտանական դատարանն ԱՄՆ-ի կառավարությանը 65 օր է տվել` Ասանժի արտահանձնման դիմումը հիմնավորելու համար |tert.am|
05:46 - 03 մայիսի, 2019

Բրիտանական դատարանն ԱՄՆ-ի կառավարությանը 65 օր է տվել` Ասանժի արտահանձնման դիմումը հիմնավորելու համար |tert.am|

tert.am: Բրիտանական դատարանն ԱՄՆ-ի կառավարությանը 65 օր է տվել` WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դիմումը հիմնավորելու համար: Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Ասանժի փաստաբան Կառլոս Պովեդան:

«Մենք վախենում ենք, որ այս ժամանակահատվածը կօգտագործվի նոր մեղադրանքներ առաջադրելու համար»,- ասել է Պովեդան և դժգոհել, որ Ասանժի` լոնդոնյան բանտում գտնվելու պայմանները դժվարացնում են փաստաբանների աշխատանքը, ովքեր ձերբակալման պահից` ապրիլի 11-ից մինչ այժմ կարողացել են նրան տեսնել 2-3 անգամ:

Լոնդոնի Վեստմինստերյան դատարանում կայացած առաջին նիստում Ասանժը հայտարարել է, որ հրաժարվում է հանձնվել ԱՄՆ-ին, չի ընդունում մեղքը, քանի որ զբաղվում է լրագրությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել