Ինչպես կարձագանքի Պեկինը. ամերիկյան 2 ռազմանավ մտել է Թայվանի նեղուց |tert.am|
06:35 - 29 ապրիլի, 2019

Ինչպես կարձագանքի Պեկինը. ամերիկյան 2 ռազմանավ մտել է Թայվանի նեղուց |tert.am|

tert.am: Ամերիկյան իշխանությունները հայտնել են, որ երկու ռազմանավ (William P. Lawrence և Stethem) են ուղարկել Թայվանի նեղուց, ինչը, ըստ Reuters-ի, տեղի է ունեցել ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով վերջին շրջանում Պենտագոնի կողմից գնալով ավելի հաճախակի դարձող անցումների ֆոնին՝ չնայած, որ Չինաստանը դրան դեմ է:

Գործակալությունը նկատում է, որ երկու ռազմանավի անցումը, ամենայն հավանականությամբ, նոր լարվածություն կառաջացնի Չինաստանի հետ հարաբերություններում: Մինչդեռ Թայվանի կողմից դա կընկալվի որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից աջակցության նշան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել