Լիբանան

Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակման նախապատրաստման հարցում. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ
 |tert.am|

Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակման նախապատրաստման հարցում. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Գազայի հատվածում միայն շատ քիչ թվով բարձրաստիճան հրամանատարներ են տեղյակ եղել Իսրայելի վրա լայնածավալ անակնկալ հարձակման նախապատրաստման մասին, սակայն դաշնակիցները, ինչպիսիք են Իրանը և լիբանանյան «Հըզբոլլահ»-ը, «կմիանան կռվին, եթե Գազան ներգրավվի ոչնչացման պատերազմում»: Այս մասին գրում է timesofisrael.com-ը: Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ, համակարգող ներկայացուցիչ Ալի Բարաքեհը, խոսելով Բեյրութի իր գրասենյակից, մանրամասնել է, որ հարձակումը ծրագրվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ կես տասնյակ բարձրագույն հրամանատարների կողմից, և որ նույնիսկ խմբավորման ամենամոտ դաշնակիցները նախապես տեղեկացված չեն եղել: Նա հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները օգնել են ծրագրել հարձակումը կամ որ հարձակման համար կանաչ լույս են վառել անցյալ շաբաթ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ: Նա խոստովանել է, որ Իրանը և Լիբանանի «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, սակայն ընդգծել է, որ 2014 թվականի Գազայի պատերազմից ի վեր ՀԱՄԱՍ-ն ինքն է հրթիռներ արտադրում և մարզում իր մարտիկներին:  Բարաքեհը նաև հերքել է այն ենթադրությունները, թե հարձակումը, որը ծրագրվել էր ավելի քան մեկ տարի, նպատակ ուներ խափանել ԱՄՆ-ի ջանքերը՝ համոզելու Սաուդյան Արաբիային կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Նրա խոսքով՝ հարձակման պատճառն Իսրայելի կոշտ դիրքորոշումն է Պաղեստինի նկատմամբ, ներառյալ ուժեղացված ճնշումը Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների վրա:  Բարաքեհը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ գործի է դրել միայն փոքր թվով սեփական ուժեր: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում 40 հազարանոց բանակից միայն մոտ 2,000 մարտիկ է մասնակցել վերջին մարտերին:
16:00 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին
 |armenpress.am|

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Իսրայելից Լիբանան ներթափանցման փորձ կատարող հինգ զինյալի ոչնչացման մասին։ Այս մասին տեղեկանում է Jewish News Syndicate լրատվամիջոցից։ «Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է մի քանի զինյալների, որոնք Լիբանանի տարածքից մտել են Իսրայելի տարածք», - հայտարարության մեջ հայտնել է ԻՊԲ-ն։ Նշվում է, որ ԻՊԲ-ն խուզարկում է տարածքը՝ համոզվելու, որ լրացուցիչ զինյալներ չեն ներխուժել երկիր։ Սահմանի մոտ բնակվող մարդկանց հորդորել են մնալ տներում, կողպել դռները և անջատել լույսերը, մինչև այլ հրահանգներ չտրվեն։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին ավելի վաղ Լիբանանից մի հրթիռ է արձակվել նույն հատվածի ուղղությամբ։ Այն ընկել է բաց տարածքում։ Մեկ այլ հրթիռ, ըստ հաղորդագրության, ընկել է Վերջին Գալիլեա նահանգում։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ մեծամասշտաբ հարձակում սկսելով։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա։
17:34 - 09 հոկտեմբերի, 2023
Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից արձակված հրթիռների |armenpress.am|

Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից արձակված հրթիռների |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, որտեղից, ըստ ԻՊԲ-ի, հուլիսի 6-ին երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից։ Ըստ պարբերականի լիբանանյան աղբյուրների՝ Լիբանանի հարավից դեպի Իսրայել է արձակվել 2 հրթիռ, որոնցից մեկն ընկել է Լիբանանի տարածքում, իսկ մյուսը՝ սահմանին գտնվող վիճելի տարածքում։ ԻՊԲ-ում հավելել են, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել այն հատվածին, որտեղից արձակվել են հրթիռները։ Իր հերթին, Al Arabiya-ն հաղորդում է, որ Լիբանանի հարավում գտնվող վիճելի տարածում, որտեղ հանդիպում են Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի սահմանները, լսվել է երկու պայթյուն, սակայն  դեռ լիովին պարզ չէ պայթյունների բնույթը և այն՝ արդյոք պայթյունների պատճառը Լիբանանից արձակված հրթիռներն են եղել։
14:09 - 06 հուլիսի, 2023
Պաղեստինյան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Լիբանան-Սիրիա սահմանին հարվածներ հասցնելու մեջ. կա 5 զոհ |armenpress.am|

Պաղեստինյան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Լիբանան-Սիրիա սահմանին հարվածներ հասցնելու մեջ. կա 5 զոհ |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն (ՊԱԺՃ-ԳՀ) կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր գրոհել են Լիբանան-Սիրիա սահմանի մերձակայքում գտնվող իր ռազմակայանի վրա։ Al Jazeera -ի հաղորդմամբ՝  հարվածը հասցվել է լուսադեմին, Լիբանանի արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Քուսայա քաղաքում: Զոհվել է կազմակերպության 5 անդամ, 10 մարդ վիրավորվել է։ ՊԱԺՃ-ԳՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անվար Ռաջան հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Իսկ իսրայելցի աղբյուրները, որոնց անունները չեն նշվում, հաղորդել են, որ Իսրայելը հարձակման հետ որևէ առնչություն չունի: Ո՛չ Իսրայելը, ո՛չ Լիբանանի բանակը և ո՛չ էլ «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնական հայտարարություն չեն արել: ՊԱԺՃ-ԳՀ-ն տեղակայված է Սիրիայում և Լիբանանում: ТАСС գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ վերջին անգամ իսրայելցիները ՊԱԺՃ-ԳՀ-ի ռազմակայանին հարվածներ էին հասցրել անօդաչու թռչող սարքերով  2019 թվականի օգոստոսին։ ՊԱԺՃ-ԳՀ-ն պատկանում է սիրիամետ պաղեստինյան կազմավորումներին, որոնք շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության դաշնակիցներն են: Շիա մարտիկները, որոնք Սիրիայում կռվում են կառավարական բանակի կողմից, նշված ռազմակայանն օգտագործում են զենքի պահեստավորման համար:
15:58 - 31 մայիսի, 2023
Հայաստանի և Լիբանանի Էկոնոմիկայի նախարարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

Հայաստանի և Լիբանանի Էկոնոմիկայի նախարարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

Աբու Դաբիում անցկացվող ներդրումային համաժողովի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Աբու Դաբիում անցկացվող ներդրումային համաժողովի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին: Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:
15:32 - 10 մայիսի, 2023
Տարածաշրջանային փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Լիբանանի վրա. Իրանի արտգործնախարարը Բեյրութում է
 |armenpress.am|

Տարածաշրջանային փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Լիբանանի վրա. Իրանի արտգործնախարարը Բեյրութում է |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է տարածաշրջանի և Իրանի անվտանգության անբաժանելի մաս: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ։ «Տարածաշրջանում վերջին շաբաթներին նոր զարգացումներ են տեղի ունեցել, և մենք կարծում ենք, որ դրանց արդյունքները լավ կանդրադառնան տարածաշրջանի և իսլամական աշխարհի, այդ թվում՝ Լիբանանի վրա»,- Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերում Al Mayadeen պարբերականը: Դիվանագետը բարձր է գնահատել Թեհրանի և Բեյրութի միջև երկկողմ հարաբերությունները և նշել, որ Լիբանանում իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ ունի: «Մենք ունենք որոշ գաղափարներ և նախաձեռնություններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած կառուցողական փոփոխությունները: Լիբանանի անվտանգությունն ու բարգավաճումը համապատասխանում են Իրանի շահերին, ուստի մենք աջակցում ենք լիբանանցի քաղաքական գործիչների միջև երկխոսության հաստատմանը», - նշել է նա: Աբդոլլահիանը հավաստել է, որ Իրանը «հաստատակամորեն կանգնած է Լիբանանի եղբայրական ժողովրդի, նրա ղեկավարության, բանակի և դիմադրության ուժերի կողքին»։ «Իրանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում բանակցությունների օգտին և պատերազմները լուծում չի համարում», - հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է բանակցություններ վարել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Նաջիբ Միքաթիի և արտգործնախարար Աբդուլլա Բու Հաբիբի հետ։ Աբդոլլահիանը Լիբանան էր այցելել նաև հունվարի 12-14-ը:
13:15 - 27 ապրիլի, 2023
Եգիպտոսը հրատապ բանակցություններ է վարում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Գազայում լարվածությունը թուլացնելու համար
 |armenpress.am|

Եգիպտոսը հրատապ բանակցություններ է վարում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Գազայում լարվածությունը թուլացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի, ԱՄՆ-ի և պաղեստինյան խմբավորումների հետ՝ լարվածության ապաէսկալացման համար, որն առաջացել է ապրիլի լույս 7-ի գիշերը Գազայի հատվածի շուրջ։ Այս մասին մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Հաղորդվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Եգիպտոսի իշխանությունները «լայնածավալ բանակցություններ են վարում իսրայելական կողմի, Միացյալ Նահանգների և պաղեստինյան առանձին խմբավորումների հետ՝ հնարավորինս արագ խաղաղությունը վերականգնելու համար»։ Մինչ այդ Կահիրեն դիմել էր Իսրայելին՝ պահանջելով հարվածներ չհասցնել Գազայի հատվածի բնակելի թաղամասերին ու խաղաղ բնակիչներին։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Եգիպտոսի անվտանգության ուժերի աշխատակիցները կապ են հաստատել իսրայելական կողմի հետ պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո։ Իսրայելական կողմն իր հերթին Եգիպտոսին հայտնել է, որ ներկայիս հակամարտության սրումը կախված է պաղեստինյան խմբավորումների գործողություններից։ Նախկինում Եգիպտոսը բազմիցս միջնորդի դերում է հանդես եկել Գազայի շուրջ իրավիճակի սրման ժամանակ, երբ պաղեստինաիսրայելական հակամարտության կողմերն անցել են ուղղակի զինված առճակատման։ Մինչ այժմ Եգիպտոսին հաջողվել է կողմերին գոնե ժամանակավոր փոխզիջումային որոշումների տանել։ Այդ մերձեցման գործում գլխավոր միջնորդական դերը միշտ կատարել են Եգիպտոսի արտաքին հետախուզության աշխատակիցները։ Հիշենցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այսօր առավոտյան «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում և Լիբանանում: Դրան նախորդել են Գազայից և Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: Վերջին օրերին կողմերի միջև պարբերաբար հրթիռակոծություններ են տեղի ունենում: Իրավիճակի նոր սրման պատճառ են դարձել Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումները ալ-Աքսա մզկիթում:
12:37 - 07 ապրիլի, 2023
Լիբանանից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխան հարված է հասցրել
 |tert.am|

Լիբանանից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխան հարված է հասցրել |tert.am|

tert.am: Ավելի քան 30 հրթիռ հինգշաբթի Լիբանանից արձակվել է դեպի Իսրայելի հյուսիս։ Իսրայելը դրա համար մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ կատարվածը կապելով Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի շուրջ իրավիճակի սրման հետ։ Լիբանանից հրթիռակոծությունն ուղեկցվել է Իսրայելի հարավում գտնվող Գազայի հատվածից հրթիռների արձակմամբ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն: «Լիբանանյան տարածքից Իսրայելի տարածք արձանագրվել է 34 արձակում։ Դրանցից 25-ը որսացել է «Երկաթե գմբեթը», 5 հրթիռ ընկել է Իսրայելի տարածք, և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հրեական պետությունում ռազմաքաղաքական կաբինետի հրատապ նիստ է գումարվել։ Կեսգիշերից հետո հարվածներ են հասցվել Գազայի հատվածին, ապա՝ Լիբանանին։
10:28 - 07 ապրիլի, 2023
Բեյրութից հայտնել են, որ Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ
 |armenpress.am|

Բեյրութից հայտնել են, որ Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներն, ամենայն հավանականությամբ, արձակվել են պաղեստինյան ճամբարներից: Այս մասին  «РИА Новости» գործակալությանը հայտնել Է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Քասեմ Հաշեմը: «Լիբանանից արձակվել են սահմանափակ թվով հրթիռներ այն դեպքում, երբ Իսրայելը պատասխանել է լայնածավալ գրոհով՝ արձակելով ավելի քան 90 հրթիռ», - հայտարարել է Հաշեմը, որը Ազատագրման և զարգացման շիա դաշինքի անդամ Է։ Նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ, հրթիռներն արձակվել են պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմում ծավալված իրադարձությունների»։ Հինգշաբթի օրն ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Լիբանանի տարածքից՝ Իսրայելի հյուսիսում թիրախավորելով հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանային բնակավայրերն ու քաղաքները: Ականատեսները  «РИА Новости»-ին հայտնել են, որ Սուր քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրը գնդակոծելուց հետո իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են կատարում Լիբանանի հարավային շրջանների վրայով։
18:50 - 06 ապրիլի, 2023
Ամառային ժամանակի մասին վեճի պատճառով Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում
 |1lurer.am|

Ամառային ժամանակի մասին վեճի պատճառով Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում |1lurer.am|

1lurer.am: v>Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում՝ քաղաքական և կրոնական իշխանությունների միջև սրվող վեճի ֆոնին, որն առաջացել է ձմեռային ժամանակը մեկ ամսով երկարացնելու որոշումից հետո, գրում է Al Jazeera-ն:   Վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հինգշաբթի որոշում է կայացրել մինչև ապրիլի 20-ը հետաձգել անցումն ամառային ժամանակին:   Շաբաթ ազդեցիկ Մարոնիական կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ անտեսելու է որոշումը և ժամացույցները մեկ ժամ առաջ է տալու:   Միքաթիի որոշումն ընդունվել է որպես մուսուլմանների հաղթանակ՝ Ռամադանի ընթացքում ծոմ պահողներին թույլ տալով խախտել իրենց ծոմը, այն սկսել երեկոյան ժամը վեցին՝ յոթի փոխարեն:   Մարոնիական Եկեղեցին հայտարարել է, որ որոշումն ընդունվել է առանց այլ սուբյեկտների հետ խորհրդակցությունների, անտեսվել են միջազգային չափանիշները:   Քրիստոնեական այլ կազմակերպություններ, կուսակցություններ և դպրոցներ հայտարարել են, որ հետևելու են Եկեղեցուն:   Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, մահմեդական ինստիտուտներն ու կուսակցությունները, կարծես, մտադիր են հետևել Միքաթիի որոշմանը, ինչը կխորացնի կրոնական պառակտումը երկրում:
13:01 - 27 մարտի, 2023
Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Հայաստանի և արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերը

Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Հայաստանի և արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերը

ԱՊԼ խորհրդի՝ նախարարական  նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:  Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը: Արձանագրվել է, որ ժամանակակից շրջանում երկու պետությունների միջև  հարաբերությունները նշանավորվում են նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցությամբ:  ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:
10:16 - 09 մարտի, 2023
Լիբանանահայերը զորակցություն են հայտնել Արցախին և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը

 |armenpress.am|

Լիբանանահայերը զորակցություն են հայտնել Արցախին և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը |armenpress.am|

armenpress.am: Լիբանանահայության սիրտը հանդիսացող Բուրջ Համուդի «Արին» կենտրոնի դիմաց հունվարի 25-ին Լիբանանի հայ համայնքը ակցիա է անցկացրել՝ զորակցություն հայտնելով 45 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։ Ինչպես տեղեկացնում է «aztagdaily»-ին, ակցիան կազմակերպել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը։ «Արցախը մե՛րն է», «Մե՛նք ենք Արցախը», «Կեցցէ՛ արցախահայությունը» եւ այլ նման կարգախոսներով, պաստառներով և ելույթներով ակցիայի մասնակիցները հաստատեցին, որ Արցախի հայկական լինելն անսակարկելի է, արցախահայությունը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի բացումը հրամայական է, միջազգային ընտանիքը պետք է քայլեր ձեռնարկի Արցախում ցեղասպանության դեմն առնելու համար՝ շեշտելով, որ յուրաքանչյուր լիբանանահայ իր կորովն ու հավատը չկորցրած արցախցու կողքին է։  Ակցիայի ավարտին լիբանանահայ մի խումբ երգիչներ երգեցին «Հայեր միացե՛ք» երգն ու «Սարդարապատ» հաղթերգը:  
17:14 - 26 հունվարի, 2023