Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին
 |armenpress.am|
17:34 - 09 հոկտեմբերի, 2023

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Իսրայելից Լիբանան ներթափանցման փորձ կատարող հինգ զինյալի ոչնչացման մասին։ Այս մասին տեղեկանում է Jewish News Syndicate լրատվամիջոցից։

«Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է մի քանի զինյալների, որոնք Լիբանանի տարածքից մտել են Իսրայելի տարածք», - հայտարարության մեջ հայտնել է ԻՊԲ-ն։

Նշվում է, որ ԻՊԲ-ն խուզարկում է տարածքը՝ համոզվելու, որ լրացուցիչ զինյալներ չեն ներխուժել երկիր։ Սահմանի մոտ բնակվող մարդկանց հորդորել են մնալ տներում, կողպել դռները և անջատել լույսերը, մինչև այլ հրահանգներ չտրվեն։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին ավելի վաղ Լիբանանից մի հրթիռ է արձակվել նույն հատվածի ուղղությամբ։ Այն ընկել է բաց տարածքում։ Մեկ այլ հրթիռ, ըստ հաղորդագրության, ընկել է Վերջին Գալիլեա նահանգում։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ մեծամասշտաբ հարձակում սկսելով։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել