Իսրայելը հարձակումների պատճառով կտարհանի Լիբանանի սահմանի մոտ գտնվող 28 համայնքի բնակիչներին |tert.am|
11:58 - 16 հոկտեմբերի, 2023

Իսրայելը հարձակումների պատճառով կտարհանի Լիբանանի սահմանի մոտ գտնվող 28 համայնքի բնակիչներին |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը և պաշտպանության նախարարությունը հայտարարել են, որ պատրաստվում են տարհանել քաղաքացիական անձանց, որոնք ապրում են Լիբանանի սահմանից մինչև երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքներում. պատճառը վերջին օրերին լիբանանյան Հըզբոլլահ շարժման և պաղեստինյան խմբավորումների կողմից կրկնվող հրթիռային  հարձակումներն են, գրում է timesofisrael.com-ը:

Խոսքը 28 քաղաքի և բնակավայրի մասին է:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից ծրագիրը հաստատվելուց հետո բնակիչները կտեղափոխվեն պետական ֆինանսավորվող հյուրատներ:Իսրայելի պաշտպանության բանակն ասում է, որ ծանուցել է տարածքի տեղական իշխանությունների ղեկավարներին ծրագրի առաջիկա իրագործման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել