Ամառային ժամանակի մասին վեճի պատճառով Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում
 |1lurer.am|
13:01 - 27 մարտի, 2023

Ամառային ժամանակի մասին վեճի պատճառով Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում |1lurer.am|

1lurer.am: v>Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում՝ քաղաքական և կրոնական իշխանությունների միջև սրվող վեճի ֆոնին, որն առաջացել է ձմեռային ժամանակը մեկ ամսով երկարացնելու որոշումից հետո, գրում է Al Jazeera-ն:

 
Վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հինգշաբթի որոշում է կայացրել մինչև ապրիլի 20-ը հետաձգել անցումն ամառային ժամանակին:
 
Շաբաթ ազդեցիկ Մարոնիական կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ անտեսելու է որոշումը և ժամացույցները մեկ ժամ առաջ է տալու:
 
Միքաթիի որոշումն ընդունվել է որպես մուսուլմանների հաղթանակ՝ Ռամադանի ընթացքում ծոմ պահողներին թույլ տալով խախտել իրենց ծոմը, այն սկսել երեկոյան ժամը վեցին՝ յոթի փոխարեն:
 
Մարոնիական Եկեղեցին հայտարարել է, որ որոշումն ընդունվել է առանց այլ սուբյեկտների հետ խորհրդակցությունների, անտեսվել են միջազգային չափանիշները:
 
Քրիստոնեական այլ կազմակերպություններ, կուսակցություններ և դպրոցներ հայտարարել են, որ հետևելու են Եկեղեցուն:
 
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, մահմեդական ինստիտուտներն ու կուսակցությունները, կարծես, մտադիր են հետևել Միքաթիի որոշմանը, ինչը կխորացնի կրոնական պառակտումը երկրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել