Լիբանանից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխան հարված է հասցրել
 |tert.am|
10:28 - 07 ապրիլի, 2023

Լիբանանից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխան հարված է հասցրել |tert.am|

tert.am: Ավելի քան 30 հրթիռ հինգշաբթի Լիբանանից արձակվել է դեպի Իսրայելի հյուսիս։ Իսրայելը դրա համար մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ կատարվածը կապելով Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի շուրջ իրավիճակի սրման հետ։ Լիբանանից հրթիռակոծությունն ուղեկցվել է Իսրայելի հարավում գտնվող Գազայի հատվածից հրթիռների արձակմամբ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Լիբանանյան տարածքից Իսրայելի տարածք արձանագրվել է 34 արձակում։ Դրանցից 25-ը որսացել է «Երկաթե գմբեթը», 5 հրթիռ ընկել է Իսրայելի տարածք, և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հրեական պետությունում ռազմաքաղաքական կաբինետի հրատապ նիստ է գումարվել։ Կեսգիշերից հետո հարվածներ են հասցվել Գազայի հատվածին, ապա՝ Լիբանանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել