Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը
 |factor.am|

Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն ողջունում է Գերմանիայի որոշումը՝ դադարեցնելու «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի  ինքնահռչակ  Հանրապետությունների  ճանաչման։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։ «Նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել էր, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք կաշխատենք Գերմանիայի հետ՝ ապահովելու, որ Հյուսիսային հոսք 2-ը  ավելի հեռուն չգնա: Նախորդ գիշեր մենք սերտ  խորհրդակցություններ ունեցանք  Գերմանիայի հետ և ողջունում ենք նրանց հայտարարությունը։ Այսօր կհետևեն մեր սեփական միջոցառումները»-գրել է  Փսակին։  Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի  սերտիֆիակցումը դադարեցնելու հրաման է տվել էկոնոմիկայի նախարարությանը։
20:07 - 22 փետրվարի, 2022
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։  «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ ի դեմս Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։ Յուրաքանչյուր ժողովուրդ, ով միջազգային իրավունքին համապատասխան իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, քաղաքակիրթ կերպով ձևավորել ու զարգացրել է իր պետականությունը, սակայն առերեսվում է անվտանգային ու գոյաբանական լուրջ սպառնալիքների, արժանի է ճանաչման։ Արցախի Հանրապետությունն այս առումով ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը․ իր անկախ պետականության կերտման գործընթացում անցնելով բազում դժվարությունների, փորձությունների, արհավիրքների միջով՝ պահպանել է իր հաստատակամությունն ու վճռականությունը՝ արժանանալու միջազգային ճանաչման։ Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները շնորհավորում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պատգամավորներին և ողջ հանրությանն այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ, մաղթում խաղաղություն և ամենայն բարիք»,- ասված է հայտարարության մեջ:  
19:56 - 22 փետրվարի, 2022
Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը․ Օլաֆ Շոլց |factor.am|

Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը․ Օլաֆ Շոլց |factor.am|

factor.am: «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հանձնումը կսառեցվի։ Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարարությանը խնդրել է հետ կանչել մատակարարման անվտանգության վերլուծության զեկույցը, որը պատրաստվել է Բոննի դաշնային ցանցային գործակալության (Bundesnetzagentur, BNetzA) կողմից: «Տեխնիկական է հնչում, բայց դա վարչական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ քայլ է, որպեսզի գազատարը հետագա սերտիֆիկացում չանցնի»,- ասել է նա։ Առանց այս հավաստագրման՝ «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող շահագործման հանձնվել: Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության պրոֆիլային վարչությունը մատակարարման անվտանգության նոր գնահատական ​​կտա՝ հաշվի առնելով «վերջին մի քանի օրվա փոփոխությունները», պարզաբանել է կանցլերը։ «Այս փուլում կարևոր է, բացի նախնական պատժամիջոցներից, կանխել հետագա էսկալացիան և, հետևաբար, մեկ այլ աղետ: Մեր բոլոր դիվանագիտական ​​ջանքերն ուղղված են դրան»,- ասել է Շոլցը։
19:42 - 22 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ

 |factor.am|

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հինգ ռուսական բանկեր ընդգրկվել են Միացյալ Թագավորության պատժամիջոցների թարմացված ցուցակում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած երեք գործարարներ՝ Գենադի Տիմչենկոն, Բորիս Ռոտենբերգը և Իգոր Ռոտենբերգը, անհատական ​​պատժամիջոցների տակ են հայտնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատժամիջոցների տակ հայտնված բանկերի թվում են Պրոմսվյազբանկը, Արդյունաբերական խնայբանկը, Չեռնոմորսկի Զարգացման և վերակառուցման Բանկը, Գենբանկը և Ռուսաստանի բաժնետիրական բանկը: Ռուսաստանի Բանկի բաժնետերերի զգալի մասը նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից է։ Այս բանկն արդեն գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ. ԱՄՆ գանձապետարանն այն անվանել է Ռուսաստանի խոշոր պաշտոնյաների բանկ, իսկ նրա ամենամեծ բաժնետերը նախագահին մոտ կանգնած գործարար Յուրի Կովալչուկն է։ Պրոմսվյազբանկը պետական է դարձել 2017 թվականից։ 2019-ին այս բանկին տրվել են ՌԴ ՊՆ-ի տեղեկատու բանկի լիազորություններ․ փաստորեն, սա միակ բանկն է, որի միջոցով մշակվում և իրականացվում է պաշտպանական ոլորտի պետական ​​պատվերը։ Ռուսաստանը դա արել է՝ մյուս բանկերին պատժամիջոցներից պաշտպանելու համար, այլապես դրանք կաշխատեին Պաշտպանության նախարարության հետ։ Պատժամիջոցային ցուցակի մնացյալ բանկերը գործում են Ղրիմում, ինչը նշանակում է, որ դրանք արդեն բավականին սահմանափակ են իրենց գործունեությամբ, օրինակ՝ չեն կարող թողարկել Visa և MasterCard քարտեր։
18:13 - 22 փետրվարի, 2022
Սիրիան կարող է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը |hetq.am|

Սիրիան կարող է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը |hetq.am|

hetq.am: Դամասկոսը կարող է շատ շուտով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։  Նա հայտարարել է, որ Դամասկոսը վճռականորեն աջակցում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման Ռուսաստանի որոշմանը։ «Սիրիայի կողմից Դոնբասի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը պետք է անցնի խորհրդարանով և այլ մարմիններով»,- Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Միքդադը։  Նա հավելել է, որ ճանաչումը կարող է լինել շատ շուտով։ Միքդադի խոսքով՝ հարցը նախ պետք է ուսումնասիրվի, սակայն Դամասկոսը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ երկու հանրապետությունների հետ վաղուց հարաբերություններ ունի։ 
17:14 - 22 փետրվարի, 2022
Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին ճանաչել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն․ ՌԴ ԱԳՆ |news.am|

Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին ճանաչել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն․ ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանը այլ երկրներին կոչ է անում ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախությունը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։ «Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին հետեւել իր օրինակին»,- ասվում է հաղորդագրությունում։ Հայտարարությունում ընդգծվում է, որ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը հարկադրական եւ միակ ճիշտ որոշումն էր՝ Կիեւի ռեժիմի կողմից սպառնալիքների պայմաններում։ Այն թույլ կտա երաշխավորել տեղի բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը, պաշտպանել նրանց օրինական իրավունքներն ու շահերը։ «Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Դոնբասի բնակիչների ազատ կամարտահայտությունը՝ ՄԱԿ Կանոնադրության, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. Հռչակագրի...դրույթների հիման վրա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամաններ է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին, որոնց շրջանակում հանձնարարել է  ՌԴ պաշտպանության նախարարությանը ապահովել այդ տարածքներում խաղաղության պահպանումը։ Փետրվարի 22-ին ԴԺՀ եւ ԼԺՀ ղեկավարները վավերացրել են Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը։
15:42 - 22 փետրվարի, 2022
Ուկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը |civilnet.am|

Ուկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Այս մասին նա հայտարարել Է այսօր՝ փետրվարի 22-ին, Էստոնիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ուկրաինական Unian լրատվական գործակալությունը։ «Ի դեպ, ուզում եմ ասել, որ արտաքին գործերի նախարարությունից ինձ հարցում է եկել, որպեսզի ես քննարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը»,- ասել է Զելինսկին։ Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։
14:43 - 22 փետրվարի, 2022
Արցախի Հանրապետությունն ունի բոլոր հիմքերը իր անկախ պետականության ճանաչման համար․ Դավիթ Բաբայան |news.am|

Արցախի Հանրապետությունն ունի բոլոր հիմքերը իր անկախ պետականության ճանաչման համար․ Դավիթ Բաբայան |news.am|

news.am: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝  Արցախի Հանրապետությունը, բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-եւ  ԼԺՀ-ի անկախության ճանաչումը։ Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Այդ մասին արդեն եղել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական հայտարարությունը։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդների ինքնորոշման, նոր պետությունների ստեղծման գործընթացն անխուսափելի է։ Հատկապես այս կամ այն ժողովրդի՝ էքզիստենցիալ սպառնալիքների գոյության պայմաններում։  Արցախի Հանրապետությունը մի երկիր է, որը պայքարում է իր անվտանգ ապագայի համար արդեն ավելի քան հարյուր տարի։ Մենք հասկանում ենք անկախության հասնելու եւ դրա ճանապարհի իրավաբանական ու աշխարհաքաղաքական ձեւակերպման կարեւորությունը. հակառակ ճանապարհ այն ժողովուրդների համար, որոնք կանգնել են անկախության ձեռքբերման ուղու վրա եւ կառուցել ժողովրդավարական պետություններ՝ շատ հարցերում առաջ անցնելով նախկին «մետրոպոլիաներից», չկա, եւ նրանք անպայման պետք է ճանաչվեն։ Այո, պատմության մեջ կան դեպքեր, երբ դե ֆակտո անկախություն են ստացել այն երկրները, որոնք չեն կարողացել պետություն կառուցել, եւ քաոսի եւ  կամայականության  խորխորատում են հայտնվել։ Բայց երբ ժողովուրդն արդյունավետ աշխատող, քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կառավարման ատրիբուտներով պետություն է կառուցել, թեկուզ  չճանաչված, նման պետությունների համար հետադարձ ճանապարհ լինել չի կարող։  Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը պատմական իրադարձություն է, որը պետք է ընկալվի նաեւ որպես Ուկրաինայի աշխարհաքաղաքական ճգնաժամը կանխելու լուրջ փորձ։ Արցախի Հանրապետությունը նույնպես ունի իր անկախ պետականության ճանաչման բոլոր հիմքերը։ Սրանք ե ՛ւ պատմական, ե ՛ւ իրավական, ե ՛ւ բարոյական, ե ՛ւ  բարոյագիտական հիմքեր են։ Ընդ որում, մենք գործնականում ապացուցեցինք, որ կառուցել ենք ժողովրդավարական պետություն, որն իր ժողովրդավարական զարգացմամբ շատ ավելի առաջ է Ադրբեջանից։ Ուստի մենք կարծում ենք, որ մենք էլ պետք է ճանաչվենք միջազգային հանրության կողմից։ Եվ մենք կրկին հայտարարում ենք, որ երբեք չենք լինի Ադրբեջան պետության մի մասը, որտեղ մեզ մահացու վտանգ է սպառնում։ Մենք երբեք չենք լինի մի երկրի մի մասը, որտեղ ցեղասպանությունը ազգային քաղաքականություն եւ ռազմավարություն է, իսկ հայատյացությունը պետականաշինության փիլիսոփայություն է։ Մենք Դոնբասի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք ենք մաղթում», - հայտարարեց  Դավիթ Բաբայանը։
14:21 - 22 փետրվարի, 2022
ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանման մասին |armenpress.am|

ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանման մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կընդունվեն արդեն փետրվարի 22-ին, բայց դրանք չեն լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, մանրամասների մասին խոսելը վաղ Է: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Փարիզ Եվրամիության եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավաների ոչ ֆորմալ համաժողովին: «Ես որոշում ընդունեցի Փարիզում հրավիրելու Եվրամիության խորհրդի ոչ ֆորմալ նիստ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին նվիրված հանդիպումից հետո: Նախարարները որոշում կընդունեն եվրոպական պատասխանի մասին, որը կլինի պատժամիջոցների ձեւով»,- հայտարերել Է Բորելն՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մասշտաբը կքննարկվի, բայց դա չի լինի Եվրամիության ամբողջ պատասխանը: Նա կարծում Է, որ ռուսական զորքերի հնարավոր մուտքը Դոնբաս լիամասշտաբ ներխուժում չԷ, բայց դրանք զորքեր են ուկրաինական հողում:
13:41 - 22 փետրվարի, 2022