Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին՝ ԴԺՀ և ԼԺՀ ինքնորոշման առիթով
12:34 - 22 փետրվարի, 2022

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին՝ ԴԺՀ և ԼԺՀ ինքնորոշման առիթով

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։

«Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ  բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և  միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,- ասված է շնորհավորական ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել