Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը
 |factor.am|
20:07 - 22 փետրվարի, 2022

Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն ողջունում է Գերմանիայի որոշումը՝ դադարեցնելու «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի  ինքնահռչակ  Հանրապետությունների  ճանաչման։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։


«Նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել էր, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք կաշխատենք Գերմանիայի հետ՝ ապահովելու, որ Հյուսիսային հոսք 2-ը  ավելի հեռուն չգնա: Նախորդ գիշեր մենք սերտ  խորհրդակցություններ ունեցանք  Գերմանիայի հետ և ողջունում ենք նրանց հայտարարությունը։ Այսօր կհետևեն մեր սեփական միջոցառումները»-գրել է  Փսակին։ 

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի  սերտիֆիակցումը դադարեցնելու հրաման է տվել էկոնոմիկայի նախարարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել