Զելենսկին Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել |factor.am|
18:02 - 22 փետրվարի, 2022

Զելենսկին Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու քննարկել ՌԴ-ի՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետությունների ճանաչման որոշումը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է թվիթերյան գրառման մեջ։

«Երախտագիտություն հայտնեցի ՌԴ-ի վերջին սադրիչ որոշման առնչությամբ Ուկրաինային աջակցելու համար։ Նաև շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, ինչպես նաև Ուկրաինայի, Գերմանիայի ու Թուրքիայի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացմանը սատարելու համար»,-գրել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել