Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը․ Օլաֆ Շոլց |factor.am|
19:42 - 22 փետրվարի, 2022

Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը․ Օլաֆ Շոլց |factor.am|

factor.am: «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հանձնումը կսառեցվի։ Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարարությանը խնդրել է հետ կանչել մատակարարման անվտանգության վերլուծության զեկույցը, որը պատրաստվել է Բոննի դաշնային ցանցային գործակալության (Bundesnetzagentur, BNetzA) կողմից:

«Տեխնիկական է հնչում, բայց դա վարչական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ քայլ է, որպեսզի գազատարը հետագա սերտիֆիկացում չանցնի»,- ասել է նա։

Առանց այս հավաստագրման՝ «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող շահագործման հանձնվել:

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության պրոֆիլային վարչությունը մատակարարման անվտանգության նոր գնահատական ​​կտա՝ հաշվի առնելով «վերջին մի քանի օրվա փոփոխությունները», պարզաբանել է կանցլերը։

«Այս փուլում կարևոր է, բացի նախնական պատժամիջոցներից, կանխել հետագա էսկալացիան և, հետևաբար, մեկ այլ աղետ: Մեր բոլոր դիվանագիտական ​​ջանքերն ուղղված են դրան»,- ասել է Շոլցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել