Զելենսկին շտապ խորհրդակցության է հրավիրել Գերագույն ռադայի խմբակցությունների և խմբերի ղեկավարներին

 |factor.am|
18:36 - 22 փետրվարի, 2022

Զելենսկին շտապ խորհրդակցության է հրավիրել Գերագույն ռադայի խմբակցությունների և խմբերի ղեկավարներին |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամը 19:00-ին կհանդիպի Գերագույն ռադայի խմբակցությունների և խմբերի ղեկավարների հետ։ UNIAN-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է պատգամավոր Կիրա Ռուդիկը։

Ռուդիկի տեղեկացմամբ՝ խոսքն այն իրավիճակի մասին է, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման և ռուսական ագրեսիային հակազդելու համատեղ միջոցներ մշակելու անհրաժեշտության հետ կապված։

Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա նախագահի նստավայրում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել