Հայաստան

 Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշումը․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ  «կյանք փրկող»  ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է,որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։ Դատարանը համարում է, որ սննդամթերքի,դեղորայքի պակասն աննուղղելի հետևանք կարող է առաջացնել մարդկանց կյանքի համար։ Ինչ վերաբերում է գազամատակարարման դադարեցումներին,ապա Հայաստանը բավարար ապացույց չի ներկայացրել գազամատակարարման խնդրի հետ կսպված, որ խոչընդոտ ստեղծում է Ադրբեջանը։ Դատարանը համարում է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն հանգամանքի վերաբերյալ, թե Ադրբեջանն է խափանում բնական գազի մատակարարումը ԼՂ բնակիչների համար, ուստի այդ միջոցը կիրառելի չէ»։
19:58 - 22 փետրվարի, 2023
Բանակցային գործընթացի սառեցումը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները
 |factor.am|

Բանակցային գործընթացի սառեցումը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները |factor.am|

factor.am: Բաքվի և Երևանի հետ երկխոսության ընթացքում շարունակվում են լուծումների որոնումները Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերսկսման համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, թե իրավիճակի բարդ լինելու պատճառով հայ-ադրբեջանական բանակցությունների սառեցումը հակաարդյունավետ է։ «Ինչքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցությունների սառեցումը հակաարդյունավետ ենք համարում։ Նման հռետորաբանությունը հեռացնում է Հարավային Կովկասում կայունության հաստատումը»,- հայտարարել է Զախարովան։ Նա Բաքվի և Երևանի գործընկերներին կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել համատեղ աշխատանքը։Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
19:56 - 22 փետրվարի, 2023
Իրանը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել
 |shantnews.am|

Իրանը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որը Թեհրան է ժամանել իրանցի գործընկերոջ [Ալի Բաղերի Կանիի] հետ քննարկելու և մտքեր փոխանակելու նպատակով, այսօր հանդիպել և զրուցել է մեր երկրի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Հանդիպմանը Գրուշկոն նշել է համագործակցության զարգացման կարևորությունը «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»։ Իր հերթին, Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ Թեհրանում անցկացնել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի («երեք գումարած երեք» ձևաչափով) ԱԳ նախարարների հանդիպումը։ Փետրվարի 20-ին Fars գործակալությունը հաղորդել է Ալեքսանդր Գրուշկոյի և Ալի Բաղերի Կանիի պաշտոնական հանդիպման մասին, որին քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, ներառյալ Ուկրաինայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:
10:55 - 21 փետրվարի, 2023
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»․ «Թաթոյան» հիմնադրամ

«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»․ «Թաթոյան» հիմնադրամ

«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»` մարդու վրա օրենքից դուրս լրացուչիչ բեռ դնելով։ Այս մասին հայտարարություն է տարածել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը՝ հրապարակելով կենտրոնի մասնագիտական ուսումնասիրությունը․ «Որքան էլ որ վարժական հավաքներն ունեն մեծ կարևորություն երկրի անվտանգության համար, միևնույն է` չպետք է անցկացվեն Սահմանադրության և օրենքի նպատակների խեղաթյուրմամբ։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «վարժական հավաքներ» անվան տակ Հայաստանի կառավարությունը փաստացի կոնկրետ քանակի քաղաքացիների նորից ներգրավում է մարտական խնդրի կատարման, այսինքն՝ պահեստազոր հաշվառված անձինք նորից փաստացի ներգրավվում են պարտադիր զինվորական ծառայության, իսկ խուսափելու դեպքում ենթարկվելու են ընդհուպ քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ այդ քաղաքացիներն անցնում եմ փաստացի մեկ այլ բնույթի «պարտադիր զինվորական ծառայություն»։ Մասնավորապես, 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» թիվ 122-Ն որոշումը, որով հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ։ Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հարցն այն է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն նպատակը, որը դրված է վարժական հավաքների անցկացման հիմքում։ Մասնավորապես, օրենքի 58-րդ հոդվածն ամրագրում է, որ վարժական հավաքներն իրականացվում են՝ (ա) պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և (բ) նրանց վերապատրաստելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ վարժական հավաքներն ունեն մեկ հիմնական նպատակ՝ կատարելագործել պահետազորում հաշվառված քաղաքացիների գիտելիքներն ու հմտությունները` ըստ զինվորական մասնագիտացման: Մինչդեռ, Կառավարության նշված որոշմամբ, որով կարծես պետք է փոխված լիներ վարժական հավաքների փիլիսոփայությունը (ինչպես պաշտոնապես հայտարարվել էր),սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են ինչպես պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով, այնպես էլ «մարտական հերթապահության ներգրավման նպատակով»։ Ընդ որում՝ քաղաքացիները վարժական հավաքների ներգրավվելու են 25 օրացուցային օրով, որից, ինչպես հայտարարվել էր, 7 օրը քաղաքացին անցնելու է պատրաստություն, իսկ 14 օրը՝ «մարտական հերթապահություն»։ Հիմա հարց է առաջանում. Սահմանադրության և օրենքի այդ ո՞ր դրույթներն են Կառավարությանը տվել լիազորություն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո տարիներ անց ներգրավել մեկ այլ՝ իր բնույթով պարտադիր զինվորական ծառայության այլ տեսակի՝ նրանց ներգրավելով մարտական հերթապահության։ Հիմա ի՞նչ է ստացվում՝ մեզ հմտություններով և գիտելիքներով կատարելագորված պահեստազորայիններ են պետք, թե՞ միայն կոնկրետ քանակի «դիրքապահներ»։ Իսկ ինչպե՞ս են այդ մարտական հերթապահությունն անցնելու պահեստազորում հաշվառված այն քաղաքացիները, որոնք ժամանակին ազատվել կամ տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կոնկրետ կանոնների պահպանմամբ (պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ վարժական հավաքների ներգրավվելու են բոլորն առանց բացառության)։ Ի՞նչ է՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացուն ներգրավելու են ծառայության և տալու ենք մարտական առաջադրա՞նք (չմոռանանք, որ պարտադիր զինծառայությունից և վարժական հավաքներից ազատվելու հիմքերը տարբեր են, այսինքն՝ անձը կարող է, օրինակ, իր ընտանեկան դրության բերումով ազատվել պարտադիր զինծառայությունից, բայց ենթակա լինել վարժական հավաքների, և այդ անհամաչափությունը վերանայելու մասին բազմիցս խոսել ենք)։ Որևէ մեկը գնահատե՞լ է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ քաղաքացիների համար։ Կամ որևէ մեկը մտած՞ել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջացնել տևական մարտական պատրաստություն չանցած քաղաքացիները։ Կան նաև այլ խնդիրներ, որոնք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ (2016-2022 թթ.) զորամասերում մշտադիտարկումների շրջանակում արձանագրվել էր վարժական հավաքների ներգրավված անձանց խախտված իրավունքների մասով, որոնք, ինչպես ցույց են տալիս բողոքները, ամբողջությամբ չեն լուծվել առ այսօր։ Կառավարությունը պետք է հրապարակի իր նպատակներն ու առաջ եկած իրական խնդիրները, իսկ յուրաքանչյուր խնդրի լուծումը տա բացառապես Սահմանադրության և օրենքի սկզբունքներին համահունչ։ Կառավարությունը պետք է վերանայի Հայաստանում վարժական հավաքներ անցկացնելու իր քաղաքականությունը. սա թելադրված է երկրի անվտանգության և մարդու իրավունքների գերակա շահով։ Եվ այստեղ դժվար է գերագնահատել Ազգային ժողովի ժողովրդավարական վերահսկողության դերը, որը, ցավոք, երբեմն ի սպառ բացակայում է։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն առաջնահերթ է համարում բանակի առաջ ծառացած խնդիրների լուծումը և իր փորձագիտական կարողությունների ու փորձի շրջանակներում մշտապես պատրաստակամ է նպաստել ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը»։  
15:46 - 20 փետրվարի, 2023
Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված շուրջ 100 անդամից

Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված շուրջ 100 անդամից

Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը` Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման միջոցով ԵՄ առաքելությունը նպատակ ունի նպաստելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդելու վստահությունը և մարդկային անվտանգությունը հակամարտության հետևանքով տուժած շրջաններում, ապահովելու նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, որոնց աջակցում է ԵՄ-ն։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում կլինի 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։  Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։
15:16 - 20 փետրվարի, 2023
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

tert.am: Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու մի քանի հարթակ կա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:«Դրանցից մեկը, այսպես կոչված, բրյուսելյան ձևաչափն է. Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը գործընթացին։ Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր քարտուղար Բլինկենը, մենք քննարկեցինք նաև Բրյուսելի գործընթացը՝ որպես եռակողմ ձևաչափ։ Եվ կարծում եմ, կա ընդհանուր ըմբռնում, որ սա միայն եռակողմ ձևաչափ է՝ ներառյալ ԵՄ-ն, Ադրբեջանը և Հայաստանը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի առնչությամբ նա ասել է.«Մինսկի խումբն արդեն «թոշակի է գնացել և իրականում գոյություն չունի» (չակերտները՝ Tert.am), միգուցե այն կա միայն թղթի վրա, Մինսկի խմբի նախկին համանախագահները, որոնք 28 տարվա աշխատանքի ընթացքում «ոչ մի արդյունք չեն տվել» (չակերտները՝ Tert.am), դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա։ Ուստի մենք ունենք հարթակ, որը կազմակերպել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այժմ՝ Եվրամիությունը»։
16:03 - 19 փետրվարի, 2023
Ալիեւը հայտարարել ՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»

Ալիեւը հայտարարել ՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»

Ալիեւը հայտարարել է՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»։ Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած եռակողմ հանդիպում հետո տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։  «Հանդիպումը լավ է անցել, կարծում եմ՝ կառուցողական էր։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ պայմանները», - Ալիեւի խոսքը մեջբերում է «Azertag»-ը։ Նա նշել է, որ ևս մեկ անգամ հայտնել է իր դիրքորոշումը․ «Գլխավորն այն է, որ այս խաղաղության պայմանագիրը կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա։ Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ ունենալն անընդունելի է։ Երեք օր առաջ Հայաստանից ստացանք նոր պատասխաններ մեր առաջարկներին։ Հիմա մենք աշխատում ենք դրանց վրա»։  Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ 
20:16 - 18 փետրվարի, 2023
Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության», - նշում են ՀՀ կառավարությունից: Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: «Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը», - հայտնում են ՀՀ կառավարությունից:
18:39 - 18 փետրվարի, 2023
Մենք կշարունակենք լինել Հայաստանի և իմ ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի կողքին․ Էմանուել Մակրոն
 |armenpress.am|

Մենք կշարունակենք լինել Հայաստանի և իմ ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի կողքին․ Էմանուել Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է լինել Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Մակրոնի ելույթի հիմնական մասը վերաբերվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Ֆրանսիայի նախագանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ «Մի քանի օրից Ուկրաինայի նկատմամբ ռուսական ապօրինի ագրեսիայի տարելիցն է, և չնայած, որ մենք չենք կարող վերջնական եզրահանգումներ անել, բայց կարող ենք այս տարին ամփոփել ու կիսվել որոշակի հեռանկարներով։ Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի հենց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությանն առնչվող և այլ հարցեր։ Մեր խնդիրն է այսօր բացատրել, բացահայտ դարձնել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս տարածող ուժ է, ինչը նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում՝ վերջինիս դեպքում «Վագների» խմբի կողմից միջամտությամբ։ Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել այն նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել»,- հայտարարել է Մակրոնը։  
21:30 - 17 փետրվարի, 2023
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա
 |armenpress.am|

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ Զախարովայի խոսքով՝ այդ համատեքստում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս «օգտակար» այց կատարեց Երևան և Բաքու: «Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն այս հարցում մեր երկրի միջնորդության վերաբերյալ», - նշել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ այժմ մշակման փուլում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու:
15:33 - 17 փետրվարի, 2023
Զախարովայի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խաթարել են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ

Զախարովայի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խաթարել են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ

Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերը, դրանք հենց իրենք՝ արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Փաթելի հայտարարությանը։  Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակը փետրվարի 11-ին հայտարարել էր․ «․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»:  Զախարովան նշել է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը «պատմության աղբանոց» է ուղարկվել անցյալ տարվա փետրվարին, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով դադարեցրին շփումները իրենց ռուս գործընկերոջ հետ»։ «Ընդ որում, այդ գործողությունների համար հասկանալի բացատրություններ այդպես էլ չեն եղել: Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնված ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ավելացրած լինի որևէ արժեք»,- հայտարարել է Զախարովան։ 
14:22 - 17 փետրվարի, 2023
 «Եվրոպացի դիտորդները կարող են խանգարել կարգավորմանը»․ Ադրբեջանի Մեջլիսի խոսնակ
 |azatutyun.am|

«Եվրոպացի դիտորդները կարող են խանգարել կարգավորմանը»․ Ադրբեջանի Մեջլիսի խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: «Եվրոպայից դիտորդների առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկելը կարող է խանգարել կարգավորման գործընթացին»,- այսօր Միլի մեջլիսի նիստում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Նա նշել է, որ իր այս դիրքորոշումը Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման առնչությամբ Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ ևս հայտնել է: Շաբաթասկզբին Մոսկվայում Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ էր Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պնդել, թե «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: 
12:49 - 17 փետրվարի, 2023