Ալիեւը հայտարարել ՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»
20:16 - 18 փետրվարի, 2023

Ալիեւը հայտարարել ՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»

Ալիեւը հայտարարել է՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»։ Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած եռակողմ հանդիպում հետո տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ 

«Հանդիպումը լավ է անցել, կարծում եմ՝ կառուցողական էր։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ պայմանները», - Ալիեւի խոսքը մեջբերում է «Azertag»-ը։

Նա նշել է, որ ևս մեկ անգամ հայտնել է իր դիրքորոշումը․

«Գլխավորն այն է, որ այս խաղաղության պայմանագիրը կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա։ Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ ունենալն անընդունելի է։ Երեք օր առաջ Հայաստանից ստացանք նոր պատասխաններ մեր առաջարկներին։ Հիմա մենք աշխատում ենք դրանց վրա»։ 

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել