Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն
18:39 - 18 փետրվարի, 2023

Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության», - նշում են ՀՀ կառավարությունից:

Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

«Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը», - հայտնում են ՀՀ կառավարությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել