Իրանը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել
 |shantnews.am|
10:55 - 21 փետրվարի, 2023

Իրանը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որը Թեհրան է ժամանել իրանցի գործընկերոջ [Ալի Բաղերի Կանիի] հետ քննարկելու և մտքեր փոխանակելու նպատակով, այսօր հանդիպել և զրուցել է մեր երկրի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Հանդիպմանը Գրուշկոն նշել է համագործակցության զարգացման կարևորությունը «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»։ Իր հերթին, Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ Թեհրանում անցկացնել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի («երեք գումարած երեք» ձևաչափով) ԱԳ նախարարների հանդիպումը։

Փետրվարի 20-ին Fars գործակալությունը հաղորդել է Ալեքսանդր Գրուշկոյի և Ալի Բաղերի Կանիի պաշտոնական հանդիպման մասին, որին քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, ներառյալ Ուկրաինայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել