ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|
16:03 - 19 փետրվարի, 2023

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

tert.am: Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու մի քանի հարթակ կա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Դրանցից մեկը, այսպես կոչված, բրյուսելյան ձևաչափն է. Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը գործընթացին։ Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր քարտուղար Բլինկենը, մենք քննարկեցինք նաև Բրյուսելի գործընթացը՝ որպես եռակողմ ձևաչափ։ Եվ կարծում եմ, կա ընդհանուր ըմբռնում, որ սա միայն եռակողմ ձևաչափ է՝ ներառյալ ԵՄ-ն, Ադրբեջանը և Հայաստանը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի առնչությամբ նա ասել է.«Մինսկի խումբն արդեն «թոշակի է գնացել և իրականում գոյություն չունի» (չակերտները՝ Tert.am), միգուցե այն կա միայն թղթի վրա, Մինսկի խմբի նախկին համանախագահները, որոնք 28 տարվա աշխատանքի ընթացքում «ոչ մի արդյունք չեն տվել» (չակերտները՝ Tert.am), դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա։ Ուստի մենք ունենք հարթակ, որը կազմակերպել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այժմ՝ Եվրամիությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել