«Եվրոպացի դիտորդները կարող են խանգարել կարգավորմանը»․ Ադրբեջանի Մեջլիսի խոսնակ
 |azatutyun.am|
12:49 - 17 փետրվարի, 2023

«Եվրոպացի դիտորդները կարող են խանգարել կարգավորմանը»․ Ադրբեջանի Մեջլիսի խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: «Եվրոպայից դիտորդների առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկելը կարող է խանգարել կարգավորման գործընթացին»,- այսօր Միլի մեջլիսի նիստում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

Նա նշել է, որ իր այս դիրքորոշումը Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման առնչությամբ Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ ևս հայտնել է:

Շաբաթասկզբին Մոսկվայում Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ էր Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պնդել, թե «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել