Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք. Սպիտակ տունը՝ Գազայում իրավիճակի մասին |tert.am|

Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք. Սպիտակ տունը՝ Գազայում իրավիճակի մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին գլոբալ կոչերը՝ պնդելով, որ դա «այժմ ճիշտ պատասխանը» չէ։ Այս մասին գրում է BBC-ն:«Մենք չենք կարծում, որ հրադադարը հենց հիմա ճիշտ պատասխանն է: Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: Քիրբին այս մասին ասել է երկուշաբթի՝ հրադադարի փոխարեն առաջարկելով «դադարներ»՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար: Ներկայում Գազայի 2,2 միլիոն բնակչի համար սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումները վտանգավոր աստիճանի քիչ են: Սակայն Իսրայելը երեկ երեկոյան  հայտարարել է, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմաքանդվել, զինադադար չի լինի:«Հրադադարի կոչերը կոչ են Իսրայելին՝ հանձնվելու ՀԱՄԱՍ-ին, հանձնվելու ահաբեկչությանը... դա տեղի չի ունենա», - ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
11:36 - 31 հոկտեմբերի, 2023
Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը, կրակը դադարեցնելու կոչերը հավասարազոր են հանձնվելու կոչերին․ Նեթանյահու
 |tert.am|

Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը, կրակը դադարեցնելու կոչերը հավասարազոր են հանձնվելու կոչերին․ Նեթանյահու |tert.am|

tert.am: Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով, որ կրակը դադարեցնելու կոչերը նշանակում են, որ Իսրայելը կզիջի ՀԱՄԱՍ-ին և կհանձնվի։ «Ուզում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ: Ինչպես ԱՄՆ-ը չհամաձայնեց հրադադարի կնքել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11-ից հետո, այնպես էլ Իսրայելը չի համաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչ անելը նշանակում է կոչ անել զիջել ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը։ Դա տեղի չի ունենա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նեթանյահուն։
22:03 - 30 հոկտեմբերի, 2023
Մախաչկալայում ձերբակալվածների թիվը հասել է 60-ի
 |azatutyun.am|

Մախաչկալայում ձերբակալվածների թիվը հասել է 60-ի |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի երեկոյան Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել է 60-ի։ Այս մասին հաղորդում է պաշտոնական ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ այս պահին Հյուսիսային Կովկասի խոշորագույն օդանավակայաններից մեկը շարունակում է փակ մնալ։ Անկարգությունների առթիվ ստեղծված հատուկ օպերատիվ շտաբում այսօր ելույթ է ունեցել Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը՝ նշելով, որ հանրապետության իրավապահներին չի հաջողվել՝ «հակազդել տեղեկատվական դաշտում ծագած սադրանքներին»։ Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգությունները ծագել էին կիրակի երեկոյան։ Մի քանի հարյուր տեղացի երիտասարդներ մուտք էին գործել օդանավակայանի հատուկ հսկվող տարածք, այդ թվում՝ թռիչքուղի՝ փորձելով կանխել Թել-Ավիվից Մախաչկալա կանոնավոր չվերթ կատարող օդանավի վայրէջքը։
14:27 - 30 հոկտեմբերի, 2023
Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
 |tert.am|

Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ |tert.am|

tert.am: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կիրակի կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ժամանակ Մոսկվայի պահվածքից, գրում է timesofisrael.com։ Իսրայելի ԱԳՆ-ի Եվրոպա-Ասիայի բաժնի փոխտնօրեն Սիմոնա Հալպերինը Մոսկվայի դեսպան Անատոլի Վիկտորովին ասել է, որ Իսրայելը «լուրջ է վերաբերվում» այն փաստին, որ Մոսկվան հստակ և միանշանակ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ռուսաստանը Մոսկվայում հյուրընկալել է  ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին։ «ՀԱՄԱՍ-ի՝  հոկտեմբերի 7-ի ահաբեկչության, պատանդների առևանգման և ավելի քան 1400 իսրայելցիների սպանության համար անմիջականորեն պատասխանատու առաջնորդներին հյուրընկալելն Իսրայելի դեմ ահաբեկչության օրինականության մեսիջ է ուղարկում», - ասել է Հալպերինը Վիկտորովին: Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի գործիչների հետ:
12:36 - 30 հոկտեմբերի, 2023
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը
 |armenpress.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի զինված ուժերը վաղ առավոտյան օդային և հրետանային ինտենսիվ հարվածներ են հասցրել հյուսիսային Գազային, իսկ իսրայելական զորքերը, տանկեր գործի դնելով, սեղմել են օղակը դեպի Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր ցամաքային գործողությունը և ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում, որտեղ շրջափակված պաղեստինցիները վառելիքի, սննդի և մաքուր ջրի խիստ պակաս ունեն։ Ըստ ԻՊԲ-ի՝ իսրայելական կողմը սպանել է «տասնյակ ահաբեկիչների, որոնք բարիկադավորվել են շենքերում և թունելներում և փորձ են արել հարձակվել զորքերի վրա»։ Պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իսրայելի ավիահարվածներից տուժել են Գազայի Շիֆա և Ալ-Քուդս հիվանդանոցները, իսկ պաղեստինյան զինյալները իսրայելական ուժերի հետ բախվել են Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի սահմանի մոտ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այս բախումների վերաբերյալ մեկնաբանություն չի արել։ Ավելի վաղ Իսրայելը Գազայի արևմտյան հատվածում տեղակայված մարտական տանկերի լուսանկարներ էր տարածել, իսկ երկրի կառավարությունը կարգադրել էր ընդլայնել ցամաքային գործողությունները։ Reuters-ը հաղորդում է, որ այս ընթացքում Գազայում բավական շատ են լինում հեռախոսային և ինտերնետային կապի խափանումները, իսկ Իսրայելի բանակի գործողությունների մասին շատ մանրամասներ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։ 
11:22 - 30 հոկտեմբերի, 2023
Մախաչկալայում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են օդանավակայան. այն ժամանակավորապես փակվել է  |tert.am|

Մախաչկալայում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են օդանավակայան. այն ժամանակավորապես փակվել է |tert.am|

tert.am: Կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի - Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։  Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։ Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։ Ցուցարարների՝ օդանավակայանի տարածք ներխուժումից հետո դեպքի վայրեն ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ ինչպես քաղաքացիական անձանց շրջանում, այնպես էլ ոստիկանների։ Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 10 մարդ, ևս 10 մարդ դիմել է ամբուլատոր բուժօգնության համար։ ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը կպարզվի տեսախցիկների միջոցով, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Տեղի իշխանություններն ընդգծել են, որ օդանավակայանում իրավիճակը վերահսկելի է։ Միջադեպից հետո տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է շուրջօրյա գործողության անցնելու և օպերատիվ շտաբ ստեղծելու մասին, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:40 - 30 հոկտեմբերի, 2023
Իսրայելը պատասխանատու Է Գազայում խաղաղ բնակչության պաշտպանության համար. Սպիտակ տուն |armeniasputnik.am|

Իսրայելը պատասխանատու Է Գազայում խաղաղ բնակչության պաշտպանության համար. Սպիտակ տուն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Իսրայելը միջազգային իրավունքով պատասխանատվություն է կրում Գազայում օդային հարվածների և ցամաքային մարտական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այսօր ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Միջազգային մարդասիրական իրավունքով և պատերազմի օրենքներով նրանք պատասխանատու են անելու ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար՝ հավասարապես թե ցամաքում, թե օդային հարվածների ժամանակ»,– ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։ Սալիվանը հավելել է, որ ԱՄՆ–ը կշարունակի Իսրայելին բարդ հարցեր ուղղել հակամարտության սրման շրջանակներում երկրի քայլերի վերաբերյալ:
18:40 - 29 հոկտեմբերի, 2023