Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
 |tert.am|
12:36 - 30 հոկտեմբերի, 2023

Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ |tert.am|

tert.am: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կիրակի կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ժամանակ Մոսկվայի պահվածքից, գրում է timesofisrael.com։

Իսրայելի ԱԳՆ-ի Եվրոպա-Ասիայի բաժնի փոխտնօրեն Սիմոնա Հալպերինը Մոսկվայի դեսպան Անատոլի Վիկտորովին ասել է, որ Իսրայելը «լուրջ է վերաբերվում» այն փաստին, որ Մոսկվան հստակ և միանշանակ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ռուսաստանը Մոսկվայում հյուրընկալել է  ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին։

«ՀԱՄԱՍ-ի՝  հոկտեմբերի 7-ի ահաբեկչության, պատանդների առևանգման և ավելի քան 1400 իսրայելցիների սպանության համար անմիջականորեն պատասխանատու առաջնորդներին հյուրընկալելն Իսրայելի դեմ ահաբեկչության օրինականության մեսիջ է ուղարկում», - ասել է Հալպերինը Վիկտորովին:

Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի գործիչների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել