Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցում է 8300-ը, վիրավորներինը՝ 21 հազարը |1lurer.am|
12:02 - 31 հոկտեմբերի, 2023

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցում է 8300-ը, վիրավորներինը՝ 21 հազարը |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի Պաշտպանության բանակը որոշ տվյալներ է ներկայացրել: Էսկալացիայից հետո առնվազն 800 հազար խաղաղ բնակիչ լքել է Գազայի հատվածի հյուսիսը, 315 իսրայելցի զինվորական է զոհվել, գերեվարվել է 238 մարդ:

ՑԱԽԱԼ-ը նաև տեղեկացրել է, որ հաջողվել է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող իսրայելցի զինվորականի: Իսրայելական կողմի տվյալով՝ գերիների թվում է 33 երեխա:

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցում է 8300-ը, այդ թվում՝ 3400-ից ավելի երեխա։ Վիրավորվել է 21 հազ. մարդ: Հորդանանի Արևմտյան ափին զոհվել է 119 մարդ, վիրավորվել՝ շուրջ 2 հազարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել