Մախաչկալայում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են օդանավակայան. այն ժամանակավորապես փակվել է  |tert.am|
09:40 - 30 հոկտեմբերի, 2023

Մախաչկալայում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են օդանավակայան. այն ժամանակավորապես փակվել է |tert.am|

tert.am: Կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի - Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։  Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։

Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։

Ցուցարարների՝ օդանավակայանի տարածք ներխուժումից հետո դեպքի վայրեն ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ ինչպես քաղաքացիական անձանց շրջանում, այնպես էլ ոստիկանների։ Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 10 մարդ, ևս 10 մարդ դիմել է ամբուլատոր բուժօգնության համար։

ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը կպարզվի տեսախցիկների միջոցով, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Տեղի իշխանություններն ընդգծել են, որ օդանավակայանում իրավիճակը վերահսկելի է։ Միջադեպից հետո տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է շուրջօրյա գործողության անցնելու և օպերատիվ շտաբ ստեղծելու մասին, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել