Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը, կրակը դադարեցնելու կոչերը հավասարազոր են հանձնվելու կոչերին․ Նեթանյահու
 |tert.am|
22:03 - 30 հոկտեմբերի, 2023

Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը, կրակը դադարեցնելու կոչերը հավասարազոր են հանձնվելու կոչերին․ Նեթանյահու |tert.am|

tert.am: Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով, որ կրակը դադարեցնելու կոչերը նշանակում են, որ Իսրայելը կզիջի ՀԱՄԱՍ-ին և կհանձնվի։

«Ուզում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ: Ինչպես ԱՄՆ-ը չհամաձայնեց հրադադարի կնքել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11-ից հետո, այնպես էլ Իսրայելը չի համաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչ անելը նշանակում է կոչ անել զիջել ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը։ Դա տեղի չի ունենա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նեթանյահուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել