Բլինքենն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Իսրայելի և Համասի միջև պատերազմը
 |news.am|
12:45 - 30 հոկտեմբերի, 2023

Բլինքենն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Իսրայելի և Համասի միջև պատերազմը |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է տարածաշրջանի ղեկավարների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ կանխելու հակամարտությունների տարածումը տարածաշրջանում, պատանդներին ազատելու և Գազային օգնություն տրամադրելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղարը կրկնեց նախագահ Բայդենի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինի ժողովրդին Գազայում և Արևմտյան ափում: Կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության առաջընթացը»,- հավելել է Միլլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել