Պաղեստինի ՆԳՆ-ն Իսրայելին մեղադրում է Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը գնդակոծելու մեջ |shantnews.am|
19:31 - 29 հոկտեմբերի, 2023

Պաղեստինի ՆԳՆ-ն Իսրայելին մեղադրում է Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը գնդակոծելու մեջ |shantnews.am|

shantnews.am: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցին, որտեղ ապաստանել է մոտ 12 հազար մարդ, հայտնում է Պաղեստինի ՆԳՆ-ն։

Կիրակի օրը Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է, որ Ալ-Քուդս հիվանդանոցի ղեկավարությունը նախազգուշացում է ստացել իսրայելական զինվորականներից, որ նրանք մտադիր են հարձակվել հիվանդանոցի վրա։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելը հարձակում է ձեռնարկել Գազա քաղաքից հարավ Թել ալ-Հավա շրջանում գտնվող Ալ-Քուդս հիվանդանոցի վրա», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Նախկինում Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել էր, որ այս հիվանդանոցում ապաստան է գտել մոտ 12 հազար մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել