Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան`Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ [ՀՀ ՊՆ]
Նոյեմբերյանից 25կմ այն կողմ Արճիսն է։ Ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի գյուղ, որի չորս կողմը կանաչ-կանաչ է՝ սարեր, անտառներ, ձորակներ, այգիներ։ Բարդ ռելիեֆ ունի Արճիսը, գյուղում պտտվելիս լավ հոգնում ես։ Բայց բացվող տեսարանները հոգնությանը լուրջ մխիթարանք են։ Գյուղամիջում ծառերի հովին դրած զրուցարանում հանդարտ նստած՝ տիկին Գայանեն ոլոռ է մաքրում։ Մոտենում, նստում եմ դիմացը, ձեռքի հետ ես էլ եմ մաքրում, զրույցի բռնվում։ Գայանե Մուսայելյանը մինչեւ այս տարվա մարտն աշխատել է գյուղապետարանում։ Հիմա ինքն ու ամուսինը բիզնես են անում՝ խանութպաններ են։ Հենց այս զրուցարանի կողքին էլ իրենց խանութն է։ Ոլոռը տիկին Գայանեն իր այգուց է հավաքել, ասում է՝ քանի քիչ մարդ է գնում-գալիս, նստում է այստեղ, մաքրում մշակածը․ պիտի սառեցնի, պահի։ Բայց այս տարի բերքը կարծես լավը չի եղել։
Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․ «Գործի նյութերին ծանոթանալուց հետո, ինչպես և ակնկալվում էր, պարզ դարձավ, որ ոչ միայն չկան Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլև ճիշտ հակառակը՝ առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հրապարակային դատաքննության արդյունքում կհանրայնացվեն և կդառնան անպատասխան մնացած բոլոր հարցերի ամբողջական պատասխանները»։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի գործընկեր Ալի Շամխանիի հետ։ Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: [ԱԽ]
Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը։ Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները։[Նիկոլ Փաշինյան]
Արճիս գյուղի արեւելյան կողմում Գուգարաց լեռների լանջերին փռված է Լճկաձորը։ Այրումից ճանապարհը ոլորաններով տանում է դեպի այս գյուղ, որտեղ ընդամենը 100 տնտեսություն կա՝ 400-ին մոտ բնակչով։ Մեքենայի լուսամուտից նայում եմ անտառներին, մտովի պատկերացնում քարտեզը, հիշում, որ այս տարածքում լիճ, ամեն դեպքում, չկա, թեեւ անունն այդպիսի պատկերներ է ստեղծում։ Բայց այդ մասին՝ հետո։ Քարքարոտ ճանապարհով մեքենան ընթանում ու կանգ է առնում ուղիղ գյուղապետարանի մոտ։ Հեռվից անգամ երեւում է, որ այդ փոքրիկ շենքը նույնիսկ նախորդ դարավերջին չի կառուցվել․ ճաքխքած-նորոգած պատեր, փայտե տանիք, հին լուսամուտներ՝ քարե պատերի արանքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ:
Քննությամբ պարզվել է, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ 2022թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: [ՔԿ]
Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ԱԺ-ում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։ |armenpress.am|
Ընդդիմության ԱԺ պատգամավորը իրեն իրավունք է վերապահում. երևի շփոթել է, որ ինքն այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի պաշտոնը կամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, զանգել զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին, և ինչ-որ հարցադրումներ անել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիների։ Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում, երկիրը Երևանում պաշտպանելը, փրկելը հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց իհարկե չեք փրկում, դուք ընդամենը անում եք այն, ինչի մասին խոսեցի. փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն, մեր երկիրը տանել դեպի անորոշություն։ [Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան]
Արագածոտն բնակավայրում գործարկվելու է շչակ
21:25 - 07 հուլիսի, 2022Չինաստանը կոչ է անում թույլ չտալ նոր «Սառը պատերազմ». ՉԺՀ արտգործնախարար |1lurer.am|
21:18 - 07 հուլիսի, 2022Թափառող շների քնեցումն արվում է բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում
20:50 - 07 հուլիսի, 2022ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագրից օգտվելու կարգը
20:27 - 07 հուլիսի, 2022Արտակ Կրկյաշարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
20:06 - 07 հուլիսի, 2022Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել
19:51 - 07 հուլիսի, 2022Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին
19:10 - 07 հուլիսի, 2022Արճիս․ քանդված մշակույթի տան եւ արվեստաշատ բազմաթիվ տների գյուղը [մարzoom]
18:56 - 07 հուլիսի, 2022Գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածող հեռուստաընկերությունը պատժվել է. ՀՌՀ
18:51 - 07 հուլիսի, 2022#մարzoom [օր 9]. Ջուխտագեղցի վանական համալիրը և բերքուբարիքով հարուստ Պտղավանը
18:41 - 07 հուլիսի, 2022Արագածոտն բնակավայրում գործարկվելու է շչակ
21:25 - 07 հուլիսի, 2022Չինաստանը կոչ է անում թույլ չտալ նոր «Սառը պատերազմ». ՉԺՀ արտգործնախարար |1lurer.am|
21:18 - 07 հուլիսի, 2022Թափառող շների քնեցումն արվում է բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում
20:50 - 07 հուլիսի, 2022ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագրից օգտվելու կարգը
20:27 - 07 հուլիսի, 2022Արտակ Կրկյաշարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
20:06 - 07 հուլիսի, 2022Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել
19:51 - 07 հուլիսի, 2022Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին
19:10 - 07 հուլիսի, 2022Արճիս․ քանդված մշակույթի տան եւ արվեստաշատ բազմաթիվ տների գյուղը [մարzoom]
18:56 - 07 հուլիսի, 2022Գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածող հեռուստաընկերությունը պատժվել է. ՀՌՀ
18:51 - 07 հուլիսի, 2022#մարzoom [օր 9]. Ջուխտագեղցի վանական համալիրը և բերքուբարիքով հարուստ Պտղավանը
18:41 - 07 հուլիսի, 2022