Չինաստանը կոչ է անում թույլ չտալ նոր «Սառը պատերազմ». ՉԺՀ արտգործնախարար |1lurer.am|
21:18 - 07 հուլիսի, 2022

Չինաստանը կոչ է անում թույլ չտալ նոր «Սառը պատերազմ». ՉԺՀ արտգործնախարար |1lurer.am|

1lurer.am: Չինաստանի կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով նոր «Սառը պատերազմից» խուսափելու համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յին Ինդոնեզիայում G20-ի արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակներում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։

«Անհրաժեշտ է հակազդել «Սառը պատերազմի» դարաշրջանի մտածողությանը և նոր բլոկային դիմակայության վերաբերյալ գույների խտացմանը, ինչպես նաև նոր «Սառը պատերազմի» համար պայմանների ստեղծմանը»,- նշել է Չինաստանի գլխավոր դիվանագետը:

Վան Յիի խոսքով՝ որոշ պետությունների կառավարություններն օգտագործում են Ուկրաինայի ճգնաժամը՝ Չինաստանի և այլ երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար:

Նախարարի գնահատմամբ՝ նման գործողությունները վնասում են միջպետական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային առևտրին։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

comment.count (0)

Մեկնաբանել